ՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հազար ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա․Ա․-ն 2024 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող Հ․Դ․-ի հետ, մեկ այլ դատապարտյալ Է․Տ․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելով և վերջինիս ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ ներկայացել է իբր դատապարտյալների միջև առաջացած բոլոր խնդիրներին և հարցերին ինքնուրույն լուծումներ տվող անձ, որից հետո վերջիններս փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Է․Տ․-ին ներկայացրել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման համար գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գումարներ տրամադրելու պահանջներ, որի ընթացքում դանակի միջոցով բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել և նույն ժամանակահատվածում մաս-մաս ստացել են խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 10 հզր ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Նախաքննության ընթացքում Ա․Ա.-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթումը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Չհայտարարված այցով մեկնում եմ զորամասերից մեկը (տեսանյութ)․ Պապիկյան
ԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգ
Մենք պիտի էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմա...
ՏԻՄ ընտրություններ. ՆԳՆ ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների ամփոփում
«Դալմա Գարդեն մոլը» սեպտեմբերի 28-ին փակ կլինի էլեկտրաէներգիայի վթարի պատճառով