Իտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, Իտալիան շարունակում է մնալ աֆրիկյան շոգի ազդեցության տակ։ 25 քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Մինչև օգոստոսի 8-ը Իտալիայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, և շոգի ալիքը թուլանալու որևէ նշան ցույց չի տալիս։
Առողջապահության նախարարությունը զգուշացրել է մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, որը վերաբերում է ոչ միայն խոցելի խմբերին, այլև ողջ բնակչությանը։
Ցուցակում չեն ընդգրկվել միայն Մեսինան և Ռեջիո դի Կալաբրիան, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է պայքարել անոմալ բարձր ջերմաստիճանի և խեղդող շոգի դեմ։ Միաժամանակ Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է հրապարակել Աբրուցոյի, Ումբրիայի և Սիցիլիայի որոշ հատվածներում՝ ամպրոպների վտանգի պատճառով, թեև եղանակային ընդհանուր պատկերում շարունակելու է գերիշխել աֆրիկյան անտիցիկլոնը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով