Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ
Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ, և այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ գուցե ինչ-որ բանի հասնենք։ Ես ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք։ Կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը: Նա կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այդ պնդումը: «Երեկ պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել՝ ամենաուժեղը։ Սակայն այս պահին մենք բանակցում ենք և հենց Իրանի խնդրանքով: Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, նաև ուրիշները»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Նա նախազգուշացրել է՝ սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Թրամփը նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է, և Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին՝ վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան