Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։
«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, եւ ամեն տարի լսել եմ նույն հեքիաթները, թե ահա-ահա մենք անդամակցելու ենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի դրան»,- հայտարարել է Զալուժնին։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներն այլեւս չեն համապատասխանում ժամանակակից իրողություններին։ «Անհնար է այնպիսի զարգացման մակարդակ ունեցող զինված ուժերով, ինչպիսին այսօր ունի Ուկրաինան, միանալ մի կազմակերպության, որը ղեկավարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով… Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա այն տեսքով, ինչպիսին հիմա է։ Եւ Ուկրաինայի նման եւս մոտ 12 տարի պետք կլինի անցնելու ճանապարհ` հասնելու համար այն չափանիշներին, որ գոնե հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,- ասել է նա։
Զալուժնին ընդունել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են այն տեխնոլոգիաները, որոնք այսօր դեռ առկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»։ Սակայն նրա համոզմամբ՝ Ուկրաինան կմիանա այն դաշինքներին եւ միավորումներին, որոնք դեռ նոր են ձեւավորվելու։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը եվրոպական ռազմաքաղաքական անվտանգության դաշինքի մասին է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո