Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք 7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ Կատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Իտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ Կյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը ՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձ

Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետ
Հայաստան

7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով

ՆԳ նախարարությունը 7 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
 
«Ներքին գործերի նախարարությունը, առաջնորդվելով հանրային հաշվետվողականության և համակարգում ներքին կարգապահության ապահովման հանձնառությամբ, առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների մասին հանրությանն իրազեկմանը։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
 
Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար։
 
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
– հայտարարվել է «նախազգուշացում»` 11,
– հայտարարվել է «նկատողություն»` 86,
– հայտարարվել է «խիստ նկատողություն»` 19,
– hիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 19,
– «ծառայության դադարեցում»՝ 11։
 
Միաժամանակ, ոստիկանության 11 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։ 
 
Փրկարար ծառայության փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվել է 3 կարգապահական տույժ, որից 1՝ «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։ 
 
Միաժամանակ, 1 փրկարարական ծառայող ազատվել է փրկարար ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարարական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
 
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
 
ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողների և աշխատողների նկատմամբ կիրառվել է 5 կարգապահական տույժ, որից 4՝ «նկատողություն», 1՝ «խիստ նկատողություն»։
 
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել ծառայողական քննությունների 7 նյութեր, որոնցով նախաձեռնվել է 7 քրեական վարույթ՝ Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով։ Այդ նյութերը պարունակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահման կամ անցման, պաշտոնեական կեղծիքի, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու և այլ բնույթի ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ։
 
Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 3 նիստ․ քննարկվել են Ոստիկանության 17 և փրկարարական 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 16 նյութեր ու եզրակացություններ:
 
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության և փրկարարական 17 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 6 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 11 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։