Ինչպե՞ս են ԱՄՆ վիզաների տրամադրման հարցում վերջին փոփոխությունները ազդել Հայաստանի վրա
Վիզաների տրամադրման մասին ԱՄՆ վարչակազմի նոր կարգադրությունը, որը Սպիտակ տունը ներկայացրել է 2017-ի հունվարին, չի ազդել Հայաստանում վիզաների տրամադրման վրա։
Վիզաների տրամադրման գործընթացը շարունակվում է սովորականի նման՝ վիզաներ ստանալու համար հարցազրույցներ կարող են անցնել թե Հայաստանի, թե Իրանի քաղաքացիները, քանի որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը այն չորս առաքելություններից մեկն է, որտեղ Իրանի քաղաքացիները կարող են ԱՄՆ վիզա ստանալ ։
Ըստ վիճակագրության, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում՝ 2016 ֆինանսական տարում Հայաստանի 2402 քաղաքացի ստացել է ներգաղթային վիզաներ։ Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքացիներին տրամադրվել է 13 875 ոչ ներգաղթային վիզաներ։
ԱՄՆ վարչակազմը վերջերս նոր միջոցառումներ է առաջարկել վիզա ստանալու իրավունքը ստուգելու համար։ Նոր ընթացակարգերի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ հյուպատոսական պաշտոնատար անձիք կարող են պահանջել սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի հնգամյա պատմությունը եւ այլ տեղեկատվություն։ «Հիմա մենք հայտատուներից հավաքում ենք լրացուցիչ տեղեկատվություն այն դեպքի համար, եթե պահանջվի լրացուցիչ ադմինիստրատիվ մշակում։ Եթե ՀՀ քաղաքացին վիզա ստանալու հայտ է ներկայացնում ու որեւէ լրացուցիչ ադմինիստրատիվ մշակում չի պահանջվում, մենք մշակում ենք դրանք, ինչպես միշտ էինք անում»,- ասել է Երեւանում ԱՄՆ հյուպատոս Էրին Յուսսենը։
Դեսպանատան ներկայացուցչի խոսքով, եթե նրանք տեսնում են, որ լրացուցիչ ադիմինիստրատիվ մշակում է անհրաժեշտ, պահանջում են լրացուցիչ տեղեկատվություն, որպեսզի հեշտացնեն ԱՄՆ ուղեւորությունը։
Մանրամասները՝ news.am-ում


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...