Ինչպե՞ս է դատապարտյալը կարողացել դուրս գալ ՔԿՀ-ից եւ Գյումրիում դանակահարվել. նոր մանրամասներ
Գյումրիում հուլիսի 20-ին կտրած ծակած վերքերով հիվանդանոց տեղափոխված Արտակ Դիլանյանը, որը «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ է, բաց-ուղղիչ հիմնարկում ներկայացել է երեկոյան հաշվառմանը, թե ինչպես է ավելի ուշ դուրս եկել՝ կպարզի քննությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, NEWS.am-ին ասացին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
«Դատապարտյալները բաց ուղղիչ հիմնարկում պահվում են առանց պահախմբի: Նա երեկոյան հաշվառմանը եղել է, ստորագրել է: Ավելի ուշ դուրս է եկել, սակայն, ոչ դարպասներով: Այժմ քննություն է տարվում մնացած հանգամանքները պարզելու համար»,-ասացին ՔԿՎ-ից:
Նշենք, որ Արտակ Դիլանյանը 2014թ. 5 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտվել 2013թ. իր վարած ավտոմեքենայով Գյումրի-Երեւան ճանապարհին այլ մեքենայի բախվելու հետեւանքով երկու հոգու մահվան պատճառ դառնալու համար: Նա համարվել է բաց-ուղղիչ հիմնարկի դատապարտյալ եւ կարողացել է դուրս գալ ՔԿՀ-ից: Ըստ նախնական տեղեկությունների, Արտակ Դ.-ն բազմաթիվ կտրած ծակած վերքերով Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել գիշերային ակումբներից մեկի մոտակայքից: Նրա վիճակը կայուն ծանր է: Դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ըստ մեղադրական եզրակացության Արտակ Դ.-ն 2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 22-30-ի սահմանում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35 TO հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, երթեւեկելով Գյումրի- Երեւան ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5 կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ, 66-րդ կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25 OU 662 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Հարություն Սիմոնյանին եւ նույն ավտոմեքենայի ուղեւոր Ա. Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6