Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունը Ընկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Վինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուս Մադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասին Դատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ Հայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ին Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ Սոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգ Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում

Գաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջ
Մամուլ

«Ֆիրդուսի» շուկան քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Եթե որեւէ բան քանդում ես, պետք է իմանաս, թե ինչ ես տեղը դնելու: Դա վերաբերում է թե՛ մեծ եւ թե՛ փոքր գործերին: Խորհրդային համակարգը անարդյունավետ էր, կեղծ էր, հայտնվել էր խոր փոսի, փակուղու մեջ: Բայց երբ որոշում ընդունվեց այն «վերակառուցել», պատկերացում չկար, թե ինչ է տեղը հայտնվելու:

Խորհրդային վերնախավում «վերակառուցելու» գաղափարը հասունացել էր դեռեւս Անդրոպովի ժամանակ: Բայց ստալինյան այն կառույցը, որն Անդրոպովը երկար ժամանակ ղեկավարում էր, ունի իր «խաղի կանոնները», իր կաղապարները, որոնք թույլ չէին տալիս, որ ծնվեն իսկապես թարմ գաղափարներ, ձեւավորվեն իսկապես նոր մոտեցումներ: Եվ այն պահին, երբ Անդրոպովի մահից հետո նրա «պրոտեժեն» 1985 թվականին փորձեց այդ «վերակառուցումը» սկսել, նման ծրագրեր դարձյալ գոյություն չունեին:

Այսինքն՝ խնդիրն այն չէ, որ Գորբաչովն ամերիկյան լրտես էր (ժողովրդական ֆոլկլորը թողնենք ֆեյսբուքին), այլ այն, որ նա հստակ պատկերացում չուներ, թե ինչ է «վերակառուցման» արդյունքում ծնվելու: Արդյունքում՝ ստացանք ավերակներ, որոնց վրա Պուտինը փորձում է ինչ-որ նոր բան սարքել, բայց քանի որ նա էլ է նույն ստալինյան հիմնարկի ներկայացուցիչը, նա նույնպես հարցին մոտենում է ճիշտ նույն կաղապարներով:

Ինչ պետք է արվեր 1985 թվականին՝ ես չգիտեմ: Կարող եմ ասել՝ ինչ պետք չէր անել. պետք չէր շտապել՝ ունենալ երկրի հետագա զարգացման մանրակրկիտ ծրագիր, նոր միայն զգուշորեն եւ աստիճանաբար փոխել այն, ինչ պետք էր առաջին հերթին փոխել, հետո՝ երկրորդ հերթին, հետո՝ երրորդ եւ այլն: Հասկանում եմ, որ իմ այս պահպանողական մոտեցումը շատերին գուցե դուր չգա, բայց ցանկացած կտրուկ քայլ ցավ է պատճառում մարդկանց: Կարծում եմ՝ դա ակնհայտ է:

Նույնը՝ շատ ավելի մանր գործերում: «Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէր, ոչ էլ մշակութային արժեք: Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել եւս՝ դրա կենտրոնում: Առեւտրականները նախօրոք զգուշացված էին, որ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր: Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան «Ֆիրդուսնոցում»:

Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առեւտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը (որը, կարծում եմ, չնչին է), որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին: Բայց ամենակարեւորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին եւ տեղեկացնել այդ ամենի մասին երեւանցիներին: Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներրով: Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային Միության ավերակները: Առաջին հերթին՝ մեր ուղեղներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում