Կրակոցներ Սյունիքի մարզում. Կան բերման ենթարկվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի կենտրոնական հատվածում Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Միքայելյանը իր մոտ եղած «ՄՌ-153» տիպի, 12 տ/չ, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացանով 2 անգամ օդ է կրակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան տեղում նկատողություն են արել Քաջարան քաղաքի բնակիչներից 24-ամյա Պավել Հակոբյանն ու 24-ամյա Հրանտ Նավասարդյանը։՝ ասելով, որ նա իր այդ քայլով խախտում է անդորրը։ Այդ ամենը դուր չի եկել Ա. Միքայելյանին և նրանց միջև վիճաբանություն է առաջացել։ Միմյանց հարվածներ են տվել, որի ժամանակ էլ Ա. Միքայելյանը հրացանով հարվածներ է հասցրել Պ. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև, ըստ տեղեկությունների, լիցքավորել է հրացանը և նորից կրակոց արձակել, ինչից էլ Հ. Նավասարդյանը ականջի մասում վնասվածքներ է ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միքայելյանը աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար, իսկ Պ. Հակոբյանը նույն կոմբինատում՝ որպես փականագործ, Հ. Նավասարդյանն էլ՝ նույն կոբինատում՝ որպես պահնորդ։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները երեքին էլ հրավիրել են ոստիկանություն, որտեղ վերջիններս տվել են ինքնախոստովանական բացատրություններ, որից հետո էլ երեքն էլ ստորագրությամբ բաց են թողնվել։
Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6