Թանկարժեք մեքենաներ, տներ, փողեր, այգիներ. ինտրիգներով շրջապատված Արամայիս Գրիգորյանի ունեցվածքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Գրեթե միշտ սկանդալների կենտրոնում գտնվող՝ Արարատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքին չափ ու սահման չկա:
Վերջինս, 2017 թվականին ստանձնելով Արարատի մարզպետի պաշտոնը, հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա է հողամաս եւ տնտեսական այլ շինություններ: Նա ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ հողամաս, այգիներ, հասարակական եւ արտադրական նշանակության շինություններ:
Գրիգորյանն ունի LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մարդատար երեք ավտոմեքենա եւ ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա:
Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 961 մլն ՀՀ դրամ:
Գրիգորյանի տարեկան եկամուտը 77 մլն դրամ է, որից 30 մլն-ը երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ եւս ունեցել է նշյալ շարժական եւ անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները:
Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի եւ «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...