Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

«Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg

2010 թվականին Թուրքիան սահմանել էր «զրո խնդիր» արտաքին քաղաքական դոկտրինը, սակայն տասը տարի անց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարելի է ավելի հստակ բնութագրել որպես «միայն խնդիրներ»։ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար անցել է կոշտ ուժ և հռետորաբանություն կիրառելուն, գրում է Bloomberg գործակալությունը։

Ինչպես նշում է լրագրող Բոբբի Գոշը, Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տարբեր աստիճանի առճակատումների մեջ է գտնվում իր ցամաքային սահմաններին կամ Արևելյան Միջերկրածովյան ջրերին հարող երկրների մեծամասնության, այդ թվում՝ Հունաստանի, Սիրիայի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Հայաստանի և Եգիպտոսի հետ։ Բացի այդ, նա կոնֆլիկտներ ունի Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

«Եվ այն պայմաններում, երբ համաշխարհային տերությունները, կարծես թե, ոչ մի բանում չեն կարողանում համաձայնության գալ, նրանք գրեթե միասնաբար համաձայն են այն հացում, որ Էրդողանը խռովարար է»,- գրում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կռվարար նախագահը վերջին շրջանում սուր քննադատության է ենթարկվում նույնիսկ նրանց կողմից, որոնք երկար ժամանակ աշխատել են զուսպ լինել իրենց քննադատություններում․ օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս հայտարարել է, որ ցավում է Թուրքիայի՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հետախուզություն սկսելու կապակցությամբ և Անկարային կոչ է արել դադարեցնել սադրանքը, մինչդեռ Կրեմլը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բորբոքվող կրակի վրա յուղ լցնելու համար։ Քննադատություններ են հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Թուրքիային պատժելու ավելի լայն կոչեր է արել։

Նրա խոսքով՝ Անկարայի հակամարտությունների մեծ մասը Էրդողանի ընտրությունն է։ Նա կարող էր հեշտությամբ խուսափել լիբիական քաղաքացիական պատերազմի կամ կովկասյան ճգնաժամի մեջ ներգրավվելուց, ինչպես նաև հռետորական կրակ չբորբոքել Քաշմիրում։ Սակայն բոլոր դեպքերում նա նախընտրել է խառնվել՝ իր դեմ հանելով մի շարք այլ պետությունների։

«Թե ինչո՞ւ, դժվար է հասկանալ։ Նրանք, ովքեր Էրդողանի արկածախնդրությանը գաղափարական բացատրություններ են փնտրում, կարող են ընտրություն կատարել նեոօսմանիզմի, թուրքական էթնոազգայնականության և իսլամիզմի միջև։ Շրջանառվում է նաև աշխարհաքաղաքականության մասին տեսակետը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ «Թուրքիայի նախագահն անում է այն, ինչ անում է ու ջրից չոր է դուրս գալիս, ո՛չ ներքին քաղաքականության, ո՛չ տարածաշրջանային առևտրի մեջ նա զգալի գին չի վճարել իր արկածախնդրությունների համար»։

Չնայած Մակրոնի կողմից տնտեսական պատժամիջոցների բազմաթիվ կոչերին, ԵՄ-ն մինչև այժմ հավաքական կամք չի դրսևորել Թուրքիային պատժելու համար:Դա կարելի է միայն մասնակիորեն բացատրել Էրդողանի՝ փախստականների առաջ դեպի Եվրոպա դռները բացելու սպառնալիքներով, նշում է հեղինակը։

«Սա խնդիր չէ Թրամփի վարչակազմի համար, որը կոնֆետների նման պատժամիջոցներ է բաժանում։ Բայց ԱՄՆ նախագահը շատ զուսպ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը»,- ընդգծում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ «առանց ԱՄՆ-ի լիակատար աջակցության ՆԱՏՕ-ն ոչ մի պատիժ չի պահանջի իր անհնազանդ անդամի համար»։

«Այսպիսով, Ռուսաստանը մնում է միակ տերությունը, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային։ Ադրբեջանահայկական պատերազմը Լիբիայից հետո ռազմական գործողությունների երկրորդ թատերաբեմն է, որտեղ Էրդողանը կանգնած է Պուտինի ճանապարհին»,- նշում է նա։

Բոբի Գոշի խոսքով՝ Կովկասն ավելի մոտ է Ռուսաստանին ոչ միայն աշխարհագրորեն, այլև պատմականորեն, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումներով, քան Սիրիան կամ Լիբիան, և Ռուսաստանի բախումը Թուրքիային այստեղ ավելի իրատեսական է թվում։

«Էրդողանի համար «կարմիր քարտի» բացակայությունը «կանաչ քարտ» է. Նա Մոսկվայի զսպվածությունը կդիտարկի որպես իր օրակարգին հետևելու թույլտվություն։ Քանի դեռ նա պատժից խուսափելու և անպատժելիության հնարավորություն ունի, Թուրքիայի նախագահը չի պատրաստվում կանգ առնել»,- հավելում է նա։