Նախկին պատգամավորն ասպիրանտուրա է ընդունվում. իսկ պաշտոնը կսպասի՞
«Իրավունք» թերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմիններում: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար:
Նշանակման իր հերթին է սպասում նաեւ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ տեղեկությունների՝ նաեւ եւս կաշխատի գործադիր մարմնում:
«Իրավունքը» նրանից հետաքրքրվեց՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որեւէ ժամկետ չեն ասել: Ոչինչ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,-ասաց ՀՀԿ-ականը:
Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել: «Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը եւ թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,-փակագծերը համառորեն չբացեց ՀՀԿ-ականը:
Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է գիտությամբ եւ ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News