Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից Սոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակները Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Մասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալ Հելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմում Դանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունը ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից Դիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդից

ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համարՔԿՀ-ում 10 հզր դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի նիստում. ՎասիլևԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունըՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ 400 միավոր զինամթերքԸնկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. Առինջ մոլի նախկին տնօրենը կալանավորվել էՍեւաստոպոլում ռուս զինծառայողը կրակել է ծառայակցի եւ խաղաղ բնակիչների վրաՈչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 1000 հատ. ՊԵԿՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումԵրեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովըDAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբինSamsung-ի նոր անակնկալըՃամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ
Հայաստան

Քիչ է մնացել տոմսի գնի կեսն էլ տանք, որ մարդիկ գնան Ռուսաստան. Ա. Հովհաննիսյանը՝ ռուսերենին պետական կարգավիճակ տալու առաջարկի մասին

Բազմիցս փորձ է արվել Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ հրամցնել՝ շատ անգամ խրախուսելու խոսք տալով: Այսպիսի տեսակետ է հայտնել «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամ Արմեն Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Անդրադառնալով օրերս ՌԴ-ում սպասարկման ոլորտում աշխատող, հայկական վարորդական իրավունքի վկայականներ ունեցող քաղաքացիներին 10 հազար ռուբլիով տուգանելու մասին հայտարարություններին՝ Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ առաջին անգամ պետական մակարդակով, օրենսդրական մակարդակով արդեն ճնշման, սանկցիաների մասին է խոսքը:

«Պարզ է, որ առաջին թիրախները Հայաստանն ու Ուկրաինան են: Մեծ համայնքներ կան, աշխատողներ կան Ռուսաստանում՝ ՀՀ քաղաքացիներ, Ուկրաինայի քաղաքացիներ, այդ երկրներում ռուսերենը պաշտոնական որևէ կարգավիճակ չունի»,-ասել է «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ միակ ներկայացուցիչը, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի, ՀՀ-ն է:

«Այսինքն՝ այն, որ մենք թիրախ ենք, առաջնային թիրախ ենք, պարզ էր առանց Վոլոդինի հայտարարության: Պարոն Վոլոդինը պարզունակ և բացահայտ ձևով հայտարարեց, որ փաստորեն մենք թիրախ ենք»,-եզրահանգման է եկել Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ զոհի դեր է վերցրել մեր իշխանությունը, բոլոր գործողություններն են նրանցից գալիս: Այդ բոլոր գործողությունները միայն զիջումներ են:

«Մի քանի օր առաջ կրթության նախարարը հայտարարեց, որ ատեստատը նաև ռուսերեն են թողարկում, որովհետև շատ երիտասարդներ միանգամից գնում են Ռուսաստան: Բացահայտ ասվեց, որ մենք խրախուսում ենք արտագաղթը Ռուսաստան, օգնում ենք, քիչ է մնացել տոմսի գնի կեսն էլ տանք, որ մարդիկ գնան Ռուսաստան: Դրանից հետո այսպիսի հայտարարություններ են հնչում»,-նկատել է «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը:

Իրենց արժանապատվությունը և ինքնիշխանությունը հարգող երկրներում, ըստ նրա՝ դեմարշներ են արվում տեղում և միանգամից: Այսինքն՝ միանգամից հայտարարում են, որ դա քննարկման ենթակա թեմա չէ: Միանգամից հայտարարում են, որ ՀՀ սահմանադրությամբ 1979 թվականից այս կողմ, նույնիսկ երկրորդ հանրապետությունից այսկողմ սահմանադրության բոլոր տարբերակներում, ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է:

«Եթե իրենք ուզում են ինչ-որ կարգավիճակ տալ ռուսերենին, պետք է հերթական անգամ Սահմանադրությունը խեղող և խեղաթյուրող ինչ-որ օրենսդրական ակտեր ընդունեն կամ պիտի հանրաքվեի դնեն, որ ուզում են փոխել Սահմանադրությունը, այսինքն՝ այն կետը, որտեղ ասվում է, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է, պիտի դրվի, ըստ օրենքի, քննարկման և հետո պիտի լինի հանրաքվե: Այլ կերպ փոխելու որևէ իրավական լծակ նույնիսկ կառավարությունը չունի»,-պարզաբանել է Արմեն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ կարելի էր պատասխանել, որ ամեն ինչ կանխորոշված է մեր Սահմանադրությամբ: Բայց, քանի որ տեղում ոչ մի դեմարշ չի արվել, որևէ գործողություն չի արվել, «Դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման անդամը որևէ սպասելիք չունի այն առումով, որ փորձելու են հրամցնել, որոշ գործիչներ էլ, ըստ նրա, կսկսեն ասել՝ իսկ ինչո՞ւ ոչ: