Խոշոր ավտովթար Երեւանում. վարորդը Mercedes-ով մխրճվել է խանութի մեջ
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Mercedes մակնիշի 64 AA 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էրեբունի վարչական շրջանում՝ Վ. Աճեմյան փողոցի 18/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մխրճվել խանութի մեջ՝ ամբողջովին փլուզելով խանութի ցուցափեղկն ու պատուհանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության եւ վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը եղել է Երեւանի բնակիչ Կարեն Սրապիոնյանը, իսկ խանութի սեփականատերն է Գեղամ Հարությունյանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...