Կայծակը կտոր-կտոր է արել օձունեցի Սամվելի հեռուստացույցը
Հուլիսի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ կայծակի հետեւանքով վնաս է հասցվել Լոռու մարզի Օձուն համայնքի բազմաթիվ ընտանիքների: Կայծակի պատճառով տուժել է հատկապես Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Վնասվել է վերջիններիս պատկանող ողջ տեխնիկան, մոտ 110 քմ մակերեսով տանիքը, լուսամուտները եւ այլն.
«Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել, ամբողջ էլեկտրական սարքավորումներ են փչացել, տան հաղորդալարերն էին վնասվել: Բարեբախտաբար կարողացել էին այնպես անել, որ տանը հրդեհ չբռնկվի: Ամեն դեպքում ընտանիքը մեծ վնասներ է կրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը:
Բացի Պերեխանյանների ընտանիքը, վնաս է պատճառվել նաեւ թաղամասի մյուս ընտանիքներին. «Այս մարդկանց էլեկտրական սարքավորումների մի մասը եւս շարքից դուրս են եկել: Կարեւորը մարդկային զոհեր չկան: Հիմա մենք ուզում ենք հասկանանք գույքի վնասի փոխհատուցումը ինչպես պետք է լինի, վաղն աշխատանքային կլինի, վերջնական տեսնենք ինչ ենք անում»,-ասաց համայնքի ղեկավարը:
Ի դեպ, հուլիսի 14-ի ուշ երեկոյան Երեւանում, նոր Արեշի թաղամասերից մեկում կայծակը շարքից դուրս բերել մի քանի տասնյակ ընտանիքիների հեռուստացույցները, համակարգիչները եւ այլ էլկտրատեխնիկական իրերը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...