Եղանակը Հայաստանում
Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ 38...39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+30,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Լոռիում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +31+34,
Արարատում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +33+35,
Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +33+35,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +14+19, ցերեկը` +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +23+26,
Արցախում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +24+27:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News