Շիրխանյանին կրկին դատարան չբերեցին, փաստաբանը լքեց նիստը
Այսօր շարունակվում է 2015 թվականի աշնանը Երևանում վնասազերձված «զինված հանցախմբի» գործով դատական նիստը։
Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ, այսօր ևս դատարան չբերեցին գործով անցնող պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:
«Դուք շատ լավ գիտեք, որ Շիրխանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ոտքի վրա կանգնել։ Էպիկրիզից լավ երևում է, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել և Դուք սրա համար նրան հանեցիք դատական նիստերի դահլիճից, էդ օրը դատական նիստը ձախողեցիք», - դիմելով գործը նախագահող դատավորին` հայտարարեց Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պահանջելով այս նիստին ապահովվել իր պաշտպանյալի ներկայությունը։
Հիշեցնենք, հունիսի 23-ի նիստի ընթացքում Շիրխանյանի նկատմամբ սանկցիա էր կիրառվել, ոտքի չկանգնելու համար, և նա երեք ժամով հեռացվել էր դահլիճից:
Դատավորն այսօր հայտարարեց, որ փորձագետի եզրակացություն կա, որտեղ հստակ նշված չէ, որ Շիրխանյանը չի կարողանում ոտքի կանգնել՝ հավելելով, որ Շիրխանյանին կբերեն դահլիճ, երբ որ երեք ժամը լրանա։
Ալումյանն էլ հայտարարեց՝ քանի իր պաշտպանյալը դահլիճում չէ, ինքն այնտեղ անելիք չունի և լքեց նիստերի դահլիճը։
Նիստը երկու ժամով ընդմիջվեց։
2015-ի նոյեմբերին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց զինված խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք առաջադրվեց: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...