Գինը թանկացնում են՝ առանց հիմնավորման. իրավապաշտպանները՝ ավտոկայանատեղիների թանկացման մասին
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը, այս լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացման և վճարահաշվարկային տերմինալների հետ կապված խնդիրներին, ասաց, որ գինը թանկացնում են՝ առանց հիմնավորման։
«Ինչո՞ւ Է 50 տոկոս թանկացվում, եթե այդպես գնա, կարող է նորից թանկացում լինի»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն ի սկզբանե դեմ էր ավտոկայանատեղիների համար վճարելու մոտեցմանը։ Ըստ նրա, պետք է մեքենաների համար մասնավոր հաստատությունները կայանատեղիներ սարքեն:
Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն էլ շեշտեց, որ իսկապես թանկացումը վարորդների իրավունքների խախտում է, քանի որ առանց հիմնավորելու է այն արվում և ծառայությունն էլ չի բարելավվում: Նա նաև նշեց, որ հայաստանյան օրենսդրությունը հնարավորություններ ստեղծում է քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքներն այն դեպքում, երբ նրանց համար հարմարավետությունը ապահովված չէ. եթե ոչ բոլոր տեղերում կան տերմինալներ, եթե հարմարություններ չկան վճարումներ կատարելու համար, քաղաքացին կարող է բողոքել, և իր բողոքը օրենսդրորեն կպաշտպանվի:
Բանախոսները նշեցին, որ հիմնավորումները, որ բջջային օպերատորներին միջնորդավճարներ պետք է տրամադրվի, ԱԱՀ-ն սպասարկման գնի մեջ պետք է ներառվի, սպառողին չպետք է հետաքրքրի, սպասարկում կատարողը պետք է իր ծախսերի մեջ տեղավորվի:
Կարեն Չիլինգարյանն այնուամենայնիվ հույս հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը կորոշի չթանկացնել կայանատեղիների համար վճարումները, մի ընդհանուր վճար կսահմանի և՛ բջջային օպերատորներից, և՛ տերմինալներից օգտվողների համար, խնդիրը չի հասնի քաղաքացիների բողոքի ցույցներին:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ քաղաքապետարան դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS–ով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխությունները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News