Լոռու մարզպետն անցնում է բոլոր սահմանները
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` մարզպետ Արթուր Նալբանդյանից Լոռվա մարզում դժգոհություններ են հասունանում, հատկապես չինովնիկների շրջանում: Ասում են, թե նա ողջ մարզը բռի մեջ է պահում, ոչ մի համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել առանց նրա «դաբրոյի»:
Ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով անգամ ներքին, թեթեւ հարցերն առանց Նալբանդյանի «դաբրոյի» չի կարողանում լուծել, ամեն բան համաձայնեցնում է նրա հետ: «Մարզպետն արդեն բոլոր սահմաններն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող, թույլ են շատ քաղաքապետի դիրքերը, հենարան չունի ներսում: Նույնիսկ կադրային փոքր փոփոխություններ չի կարողանում անել, ամեն ինչ չերեզ մարզպետ է»,- մեզ հետ զրույցում ասաց մի մտահոգ վանաձորցի:
Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ սկսել են երանի տալ Դարբինյանի ժամանակները: Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրագետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառավարման նախարարությունից` շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...