Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Կարծիք

Ո՞րն է ի վերջո ջրբաժանը

Բագրատ Եսայան

Մաս 10

2008 թվից հետո ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ փորձեց շրջանառել Քոչարյանի, հետագայում նաև Սերժ Սարգսյանի կողմից «գողապետության, կոռուպացված պետական համակարգի ստեղծման» մասին դրույթները, ժողովրդի ճնշող մեծամասնության համար հստակ էր, որ կոռուպցիայից, թալանից խոսում են մարդիկ, ովքեր 90-ականների ամբողջ ընթացքում դրել էին արատավոր քրեաօլիգարխիկ համակարգի հիմքերը, թալանել էին Խորհրդային Հայաստանից որպես ժառանգություն ստացած հարստությունը, վարվող սանձարձակ լիբերալ քաղաքականությամբ ծայրահեղ թշվառության մատնել ժողովրդի մեծամասնությանը։

Բացի դրանից, նրա սկզբունքային ապազգային մոտեցումները հատկապես Արցախյան հարցում կտրականապես անընդունելի էին հասարակության մեծամասնության կողմից։ Այսպիսով, ակնհայտ էր, թե ով է Հայաստանում լիբերալիզմի, պետական կառավարման համակարգում անձիշխանության, իսկ ազգային հարցերում՝ բացահայտ պրոարևմտյան, միակենտրոն աշխարհի ստեղծմանն ու Հայաստանը դրա մասը դարձնելու գաղափարախոսության կրողն ու անթաքույց քարոզողը։ Հենց այդ էր պատճառը, որ 2008-ին, չնայած Քոչարյանից և իշխանության գործունեությունից առկա օբյեկտիվ դժգոհությանը, Տեր-Պետրոսյանը չկարողացավ ստանալ բավարար ձայներ երկրի Նախագահի աթոռին հավակնելու համար, քանի որ ազգային բևեռը բավականին համախմբված էր և ազդեցիկ։

Սակայն 2008-ից հետո Սերժ Սարգսյանի տեղաշարժը դեպի Արևմտյան կողմնորոշման ուժերի դաշտ, Եվրոմիության հետ մշակվող ասոցացման համաձայնագիրը, Թուրքիայի հետ ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները վերազգային գաղափարական կենտրոններին հույս ներշնչեցին, որ Հայաստանը ժամանակի ընթացքում սահուն կերպով կհայտնվի իրենց ազդեցության ուղեծիրում։ Այդ պատճառով էլ 2013-ի ընտրությունների ընթացքում Արևմուտքը, կարծես թայմ-աութ վերցրեց, նրանք ըստ էության որևէ թեկնածու չառաջադրեցին, այլ որոշեցին սպասել դեպքերի հետագա զարգացմանը։
2014-ին Սերժ Սարգսյանի կտրուկ վերադիրքավորումը, աշխարհաքաղաքական վեկտորի վերանայումը, իսկ 2015-16-ին նաև դեպի ազգային բևեռ վերադարձը Արևմուտքին բերեցին այն համոզման, որ նրա հետ իրենց կապած հույսերը ի դերև ելան։

Հայաստանում նրանք կարիք ունեին վերախմբավորել իրենց ուժերը, հանդես գալ նոր, թարմ դեմքերով։ Ծերացած Տեր-Պետրոսյանը և նրա ՀԱԿ-ն այլևս չէին կարող դիտարկվել վերազգային գաղափարախոսության հայաստանյան կենտրոն։ Այս ուժերի համար ակնհայտ դարձավ նաև, որ ապազգային և Արցախի հարցում պարտվողական դիրքորոշումների անթաքույց հրապարակային արտահայտումը միանշանակ հանգեցնելու է իրենց աջակցությունը վայելող ուժի հերթական ձախողմանը։

Այս պայմաններում, 2015-ից սկսած Արևմուտքը վերջնականապես կողմնորոշվում է և իր գրավը դնում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած նոր քաղաքական խմբակի՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա։ Դեպի այս միավորում են ուղղորդվում նաև 2008-ից, Սերժ Սարգսյանի «ազգային օպորտունիզմի» շրջանում, գործունեության նպաստավոր պայմաններ ստացած, տարբեր արևմտյան աղբյուրներից, հատկապես Բաց հասարակությունների հիմնադրամներից ֆինանսական հսկայական ներարկումներ ստացած ու ապազգային գաղափարական դաստիարակություն ու պատրաստումներ անցած «քաղաքացիական հասարակության» տարբեր խմբավորումներ։ Այս խմբակները փողոցային պայքարի մեթոդների պարբերական փորձարկումներ էին անցկացնում, փորձում էին իրենց շուրջ համախմբել հասարակության դժգոհ հատվածին, նախաձեռնելով սոցիալական, տնտեսական, բնապահպանական տարբեր շարժումներ և, աշխատելով ցանցային համակարգով, հնարավորինս ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը։

Միաժամանակ, օգտվելով Սերժ Սարգսյանի «պրոարևմտյան» թեքումի հետևանքով ազգային բևեռում ուժերի ջլատումից, գաղափարական արևմտյան բևեռը փորձեց իր ազդեցությունը տարածել նաև ազգային ուժերի դաշտում՝ իրենց ազդեցության տակ գտնվող շրջանակների միջոցով համախմբելով Արցախյան պատերազմով անցած որոշակի խմբերի։

Այս ընթացքում պայթած Ապրիլյան պատերազմը, սակայն ապացուցեց, որ հայ ժողովուրդը պատրաստ է բոլոր ուժերը ներդնել համազգային ձեռքբերումները և Արցախի անկախությունը պաշտպանելու համար։ Պատերազմից հետո ապազգային կենտրոնը գործի է դնում քարոզչական իր ամբողջ մեքենան, Ապրիլյան պատերազմում բլիցկրիգի միջոցով Արցախի գրավման ադրբեջանական պլանները վիժեցրած զինվորական հրամանատարությանը ու երկրի քաղաքական ղեկավարությանը վարկաբեկելու, հասարակության մեջ դավադրության ու դավաճանության կասկած սերմանելու համար։

Պատերազմից ընդամենը 3 ամիս անց հետևում է ահաբեկչական հարվածը արևմտյան ուժերի «ազգային ներկայացուցչությունը» վերցրած Սասնա ծռերի կողմից։ Այս գործողությամբ պառակտում է առաջացվում նաև հասարակության ազգային գաղափարները կրող հատվածում՝ սկսվում է ազգային հարցերի շուրջ նորից համախմբված, կոալիցիոն համաձայնագրով կառավարություն մեջ ներգրավված ուժերի՝ այդ թվում ՀՅ Դաշնակցության հետևողական վարկաբեկումը։ 2008-16թվերի տնտեսական բոլոր ձախողումները, սոցիալական վիճակի վատթարացումը, արդարադատության համակարգի խնդիրների պատասխանատվությունը ամբողջությամբ վերագրվում է նաև ազգային գաղափարախոսության հիմնական ու արմատական կրող այս ուժին։

Այսպիսով, 2017-18 թվերին, երկու գաղափարախոսությունների ազդեցության առումով, երկրում ստեղծվում է նոր իրավիճակ։ 2008-14 թվերին Սերժ Սարգսյանն ու ազգային-պահպանողական ՀՀԿ-ն, դեպի Արևմուտք իրենց տարօրինակ մանևրի պատճառով կորցնում են ՀՅ Դաշնակցության աջակցությունը, հետագայում նաև գործընկերությունը այդ բևեռում գտնվող ԲՀԿ-ի հետ, և կոալիցիա են կազմում արևմտյան կողմնորոշման Օրինաց երկրի հետ։ Դրա հետ միաժամանակ 2008-18-ին ամբողջ քարոզչական դաշտում, առանց զգայի հակազդեցության, ընթանում է 1998-2008 թվերի ազգային ուժերի համախմբումն իրականություն դարձրած Ռոբերտ Քոչարյանի, նաև նրան աջակցած ուժերի, հետևողական վարկաբեկումը։ Ազգային բևեռում արևմտյան ուժերի կողմից «ներդրված» Սասնա ծռերն իրենց ահաբեկչական գործողությամբ ոչ միայն վարկաբեկում են իրական ազգային գաղափարները, այլև ամբողջացնում են ազգային բևեռում ուժերի պառակտման տպավորությունը։ 2016-ին ձևավորված նոր կոալիցիան այլևս օբյեկտիվորեն ի վիճակի չէր հասարակությունը համախմբել գաղափարական այս կենտրոնը ներկայացնող ուժերի շուրջ։

Արևմտյան ապազգային կենտրոնը կարողացավ հմտորեն օգտագործել այս ճակատագրական վրիպումները։ Մի կողմից նա քայքայեց ազգային գաղափարական բևեռը՝ ազգային կուսակցություններին պառակտելով, մի մասին իր ազդեցության դաշտը քաշելով, ինչպես նաև «տրոյական ձիու» հնարքով այդ դաշտում իր ներկայացուցչին «ներդնելով», մյուս կողմից հիմնական հարվածային ուժ ձևավորեց, ի դեմս «կոռուպցիոն համակարգը տապալելու, քրեաօլիգարխիկ հանցավոր ռեժիմը հեռացնելու» լոզունգներով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի։ Ճարպկորեն իրականացված այս «ռեբրենդինգն» ավելի ակնառու դարձնելու համար հասարակությանը հրամցվեց բոլորի աչքում վարկաբեկված Տեր-Պետրոսյանի և նրա «հոգեզավակ» Նիկոլ Փաշինյանի հրապարակային գաղափարական հակադրման տեսարանը։

Այս իրավիճակում էլ Հայաստանը և գաղափարական 2 հակադիր բևեռները թևակոխեցին ընտրական հաջորդ շրջափուլը։

(շարունակելի)