Բելառուսի խոշորագույն գործարաններից մեկի աշխատակիցները գործադուլ են հայտարարել «անարդար» ընտրությունների պատճառով
Բելառուսի մետալուրգիական գործարանի աշխատակիցներն օգոստոսի 10-ին գործադուլ են հայտարարել` որպես պատճառ նշելով «անարդար» նախագահական ընտրությունները: Իշխանություններն արդեն իրավապահ մարմինների մեքենաները ուղարկում են գործարանի մոտ, տեղեկացնում է NEXTA live տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ գործարանի աշխատակիցները կոչով դիմել են այլ ձեռնարկությունների աշխատակիցներին` իրենց աջակցություն հայտնելու և միանալու խնդրանքով:
Ձեռնարկության աշխատակիցները նախօրոք զգուշացրել էին օգոստոսի 10-ից գործադուլ սկսելու մասին, եթե ընտրությունները անարդար անցնեն:
Նշվում է, որ գործադուլների մասին սկսել են հայտարարել նաև երկրի տարբեր քաղաքներում այլ գործարանների և ձեռնարկությունների աշխատակիցները:
Ինչպես ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 81, իսկ Տիխանովսկայան՝ 8%-ը:
Ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:


















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...