Հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն. Կոչուբաեւ
Հայտնում եմ, որ ինձ են դիմել արտերկրում բնակվող մի խումբ հայրենակիցներ, որոնց խնդրանքով ստանձնել եմ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող, շուրջ մեկ տասնյակ կենսաբանական լաբորատորիաների փակման, նրանց տրված լիցենզիայի դադարեցման գործը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներին:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները գործում են ամերիկյան ֆինանսավորմամբ եւ տեղակայված են Երեւանում եւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Այդ տեղեկատվության համաձայն՝ նշված լաբորատորիաները իբրեւ թե զբաղվում են գենետիկ հետազոտություններով, իսկ իրականում նրանց գլխավոր խնդիրը տարբեր տեսակի վարակիչ պաթոգենների /հարուցիչների/ արտադրությունն է։
Նշված խնդիրը էլ ավելի է արդիական դառնում ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին եւ փաստաբանական գաղտնիքով ծածկված տեղեկատվությունից բխում է ողջամիտ կասկած, որ այժմ ՀՀ-ում հնարավոր է, որ շրջանառվում են նաեւ այլ վարակիչ հարուցիչներ։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող կենսաբանական լաբորատորիաները, ըստ էության, զբաղվում են կենսաբանական ոչնչացման զենքի ստեղծմամբ եւ տարածմամբ, ինչը առերեւույթ խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցափաստի հատկանիշներ է պարունակում՝ վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ գլխավոր դատախազություն եւ հանդես կգամ ավելի ծավալուն հրապարակմամբ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...