«Հայկական ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին»․ Հակոբ Ճաղարյան
Ավիացիոն ոլորտի կառավարիչ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է․ «Օդանավի տոմսը չի կարող վաճառվել ինքնարժեքից ցածր
Էս նշանակում է, որ երկրները սկսում են վերջ տալ լոուքոստ աչքակապությանը:
Այո, լոուքոստ տեղափոխումների գաղափարի հիմքում դրված է էժան գներով ուղևորին հրապուրելը:
Մեծ հաշվով` ուղևորին չպիտի էլ հետաքրքրի, թե ոնց է այդ գինը ստացվել էժան: Նա բավարարվում է իր գրպանից պակասող գումարի քիչ լինելով:
Եվ չպիտի մտածի, թե ով է վճարում տարբերությունը, և ինչ ճանապարհներով վճարողն իրենից հետ կստանա այդ գումարը:
COVID-19 կարգավորում է աշխարհը:
Իրենց տնտեսություններով շահագրգիռ պետությունները սկսել են ավիացիայի պաշտպանությունը:
Ավելացնում են տուրքերը, պահանջում նրանց կիրառումը բոլորի նկատմամբ առանց բացառությունների, արգելում ինքնարժեքից ցածր տոմսերի վաճառքը, անկախ սուբսիդավորման աղբյուրից...
Համոզված եմ, որ կկիրառվեն մի շարք ավելի խիստ մեթոդներ: Շատ արագ կավելանա Ավստրիային սատարող երկրների ցանկը:
Կմիանա՞ արդյոք Հայաստանը իր տնտեսության և ինքնիշխանության ռազմավարական ոլորտը պաշտպանող երկրների շարքին, թե՞ Wizz կամ Ryan կհրավիրի Հայաստանից աշխատի որպես իր բազա միգուցե ի վերջո որպես հիմնական ավիափոխադրող կհրավիրի ԵԱՏՄ «գլխավոր գործընկերո՞ջը»...
Ամեն պարագայում`
Հայկական ավիացիան ոչնչացնողները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց դատավճռին»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան