Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով
Այս օրերին տարբեր քաղաքական ուժեր հորդորում են ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին սկսել գործընթաց` կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման շրջանակը վերհանելու ուղղությամբ:
Հարցի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարը դեռևս հունիսի 2-ին նախանշել էր Էդմոն Մարուքյանը իր ուղիղ եթերում, բայց նաև շեշտել էր որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ և պետք է կենտրոնանալ վարակի հաղթահարման գործին:
Իհարկե, լավ է, որ Մարուքյանի առաջ բերած գաղափարի շուրջ կա քաղաքական ուժերի համախմբում, սակայն մեր մտադրությունները մեզ վերստին առաջարկելով նոր արդյունք չեք ստանում:
Բնականաբար պատեհ պահի ԼՀ խորհրդարանական խմբակցությունը կորոշի ինչ ֆորմատով քննություն սկսել, որը ինչպես միշտ կիրակնացվի հրապարակային կերպով:
Քաղաքական նպատակահարմարության արահետով գնալիս կառավարությունը ստորադասեց վարակի դեմ պայքարը, որի արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում թե մենք նույպես պետք է ստորադասենք համավարակի դեմ պայքարը և առաջնային համարենք քաղաքական պատասխանատվության հարցը: Բոլորը պատասխան են տալու՝ հերթով, շարքով, կարգով:
Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան