Երբ հայտարարվում է, որ երկրում մահճակալները սպառվել են, նշանակում է, որ առողջապահական համակարգը փլուզվել է. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում առողջապահական համակարգի փլուզումն այլևս փաստ է, նա նաև նշել է, որ այս ամենի միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը: Հայկ Մարտիրոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում` ցավոք իրականացավ: Երբ որոշում ընդունվեց երկիրն առանց իրական սահմանափակումների անմիջապես բացել` ես խոսեցի այս օրվա մասին, զգուշացրեցի, ահազանգեցի: Դա տեսանելի էր մեզ, տեսանելի չէր, կամ էլ` տեսանելի էր, բայցև ընդունելի էր իշխանությունների համար:
Սա անընդունելի սցենար էր:
Հայտարարությունը, որ մահճակալները սպառվել են` նշանակում է, որ ոչ թե պարզ պառկելատեղերն են սպառվել, այլ` ինտենսիվ թերապիայի մահճակալները: Դա բոլորովին այլ երևույթ է: Իսկ երբ դրանք սպառվում են` նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է: Երբ փլուզվում է համակարգը` մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում` դրանք դառնում են 0: Նորմալ կառավարվող երկրներում այդ փլուզումից հնարավոր եղավ խուսափել: Հայաստանում` ոչ: Հնարավոր չեղավ, որովհետև կառավարությունը խայտառակ, աններելի, հանցավոր անփութությամբ և տգիտությամբ ապակառավարում իրականացրեց և ինքը դարձավ ազգային անվտանգությանը հարվածող:
Առողջապահական համակարգի փլուզումն այլևս փաստ է:
Եվ դրա միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...