Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաստերի ստուգման հարթակ» կոչվող կայքը մայիսի 23-ին խեղաթյուրելով փաստերը հրապարակել է՝ «Պարգևավճար ստացած Վանեցյանը դեմ է պարգևավճարներին» վերտառությամբ ակնհայտ սուտ եւ մանիպուլյատիվ նյութ։ Փաստերի խեղաթյուրման հարթակը ստել է հայտնելով, թե իբր
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում պաշտոնավերու ընթացքում ստացել է պարգեւավճարներ, որը, ըստ փաստերի խեղաթյուրման հարթակի, իբր կազմել է 11 միլիոն դրամ։
Այս խեղաթյուրման համար առիթ էր հանդիսացել Արթուր Վանեցյանի Հարցազրույցում քննադատաությունը այն մասին, որ՝ «Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը»։
Պարգեւավճարները, ինչպես գիտենք, գործող իշխանությունը հավասարեցրել է ամենամսյա աշխատավարձին, որի արդյունքում բարձրաստիճան պաշտոնատար անձինք ամսական կտրվածքով ստանում են կրկնակի կամ եռակի վարձատրություն։
ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչության 03.06.2020թ-ին տրված թիվ 25/165 տեղեկանքի ուսումնասիրությունունից պարզ է դառնում, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնում աշխատելու ողջ ժամանակահատվածում պարգեւավճարները ստացել նույն պարբերականությամբ, ինչպես վերջին 10 տարիներին է եղել, տարեկան ընդամենը 2 անգամ, եւ քանի որ պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա ամբողջ ընթացքում պարգեւավճար ստացել է ընդամենը 3 անգամ, որը կազմել է ընդամենը 2 միլիոն դրամից մի փոքր ավել։ Նշված օրինական պարբերականությամբ պարգեւավճարները (յուրաքանչյուր կիսամյակ) սահմանված են Վարձատրության մասին օրենքով, եւ ոչ թե հնարված՝ ամսական եւ ապօրինի պարգեւավճարները, որոնք շարունակում են ստանալ գործող իշխանության վերնախավում։ Հավելեմ, որ ստացված այդ ամբողջ պարգևավճարը, եթե վերածենք ամսականի, ապա կստացվի ընդամենը 100-120 հազար դրամ:
Ի դեպ, Արթուր Վանեցյանն այդ ամբողջ ժամանակահատվածում «Հայաստան Համահայկական» հիմնադրամին է վճարել գրեթե նույնքան գումար, որքան օրինական ստացված իր պարգեւավճարը։ Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...