Ո՞վ է պատասխանատու կորցրած կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների համար. Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»
Ո՞վ է պատասխանատու արձանագրված եւ առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների եւ առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ն, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Առողջապահական համակարգն արդեն փլուզվում է, ինչն այսօր անուղղակիորեն արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։ Դա նշանակում է, որ վարակակիրներին արդեն սկսելու են սորտավորել՝ որոշել թե ով պետք է ապրի, իսկ ոչ։ Չնայած որ իշխանության կողմից մահվան դատապարտած մարդիկ կարող էին փրկվել, եթե նրանց տրամադրվեր պատշաճ որակի բուժում։
Ունենք երկու հնարավոր պատասխանատու. Նիկոլ Փաշինյանն ու իր ապիկար, պոռոտախոս, մեծամիտ ու անգրագետ թիմը, կամ ժողովուրդը։
Հարկ է ընդգծել, որ մինչ այժմ «ժողովուրդ» ասելով միշտ հասկացվել է Նիկոլ Փաշինյանի դեմքը, ով իրեն մշտապես նույնականացրել է «ժողովրդի» հետ։
Հիմա հարց. ո՞վ է պատասխանատու արձանագրված եւ առաջիկայում սպասվող կորցրած մարդկային կյանքերի, կրած միլիարդավոր դոլարների վնասների եւ առողջապահական համակարգի փլուզման համար. Նիկոլ Փաշինյանը թե՞ «ժողովուրդը»»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան