Արսեն Թորոսյանը «Լուսավոր Հայաստանին» «իրենց գերեզմանը փորող կուսակցություն» է անվանել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իրենց իսկ քաղաքական գերեզմանը փորող մի կուսակցություն, որը կարծես «Լուսաւոր կկոչուի» այսօր մի նվագախմբի պես ինձ մեղադրում է «վիրուսի դեմ պայքարը» տապալելու մեջ` մոռանալով, թե ով էր դեմ արտակարգ դրության երկարացմանը, կոնտակտավորների հայտնաբերման ՏՏ համակարգի ներդրմանը, դիմակների կրմանը, ով էր կոկորդ պատռում, որ արագ վերաբացվի վարակի տարածման աղբյուր հանդիսացող հանրային տրանսպորտը և այսօր արդեն կրկին տասնյակ վարակակիրներ ունեցող մեծ արտադրական ձեռնարկությունները, ով էր կասկածի դնում հյուրանոցներում կարանտինի ապահովման նպատակահարմարությունը` դա համարելով «շռայլություն» և «նկարչություն»:
Հայաստանի առողջապահական համակարգը, ի հեճուկս ձեզ, արել է իր ուժերից մի քանի անգամ ավելին, քան կարող էր վարակի տեմպը զսպելու համար: Տասնյակ տարիներ ՀՆԱ-ից 1.4% չափով թերֆինանսավորմած ու նյութատեխնիկական առումով թերզարգացած համակարգը մինչ օրս իրեն պահել է իրենից հարյուրապատիկ ավելի հարուստ համակարգերի պես, մի բան էլ ավելին` շնորհիվ նվիրյալ բուժաշխատողների, որոնց անձամբ խորը շնորհակալ եմ:
Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Միացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...