Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Կարծիք

Փաշինյանն ընդունեց, որ վիճակն աղետալի է

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ անհեթեթ պնդումներով, չմտածելով հաճախ, որ այդ աղետը մոտենում է իրենցից յուրաքանչյուրի ընտանիքին։

Սակայն երեկ համավակի տարածման և կորուստների գծով մենք հերթական ցավալի հակառեկորդը ունեցանք, «ջանք ու եռանդ» չխնայող վարչապետը հերթական անգամ դրանում մեղադրեց ժողովրդին, մեր հարևան Վրաստանը հայտարարեց, որ սահմանները չի բացի Հայաստանից այցելուների համար, իսկ Չեռնագորիայի պես փոքրիկ և ոչ հարուստ երկիրը հայտարարեց, որ իրենց մոտ առողջացել է վերջին հիվանդը։ Ես այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզապես մի քանի լրացուցիչ փաստ նշել, որպեսզի պարզ լինի, ինչպես է kառավարության գործողությունները հանգեցրել այս աղետալի վիճակին, և ինչու պետք է այն դրա համար պատասխանատվություն կրի՝

ա) երեկ Հայաստանում եղել է ռեկորդային քանակությամբ վարակում և մահեր։ Երեկ աշխարհում պաշտոնապես վարակվել է 115 հազար մարդ, որոնցից 517-ը՝ Հայաստանում, կամ 0,45%-ը (այն դեպքում, երբ Հայաստանում ապրում է աշխարհի բնակչության ընդամենը 0,04%-ը)։ Բկաչության մեկ շնչի հաշվով, Հայաստանում վարակվել է 11 անգամ ավելի շատ մարդ, քան աշխարհի միջինը։ Ավելին, երեկ Հայաստանը վարակի տարածման արագությամբ հայտնվել է աշխարհի վատթարագույն երեք երկրների մեջ (մյուս երկուսը Բրազիլիան ու Քաթարն են): Պարզապես չեմ հավատում, որ դա մեր ժողովրդի մեղքով է, և աշխարհի մնացած 190 երկրներում համատարած մեզնից գիտակից ժողովուրդներ են ապրում։

բ) Նույնն է վիճակի մահերի մասով։ Երեկ աշխարհում պաշտոնապես համավարակից մահացել է 4469 մարդ, որոնցից 20-ը Հայաստանում, կամ նորից նույն 0,45%-ը, աշխարհի միջին մահացությունից Հայաստանը բարձր է եղել ևս 11 անգամ, իսկ մեկ շնչի հաշվով գերազանցել է ցանկացած այլ երկիր (ներառյալ նույն Բրազիլիան ու Քաթարը): Մեր հարևան Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել է 1 մահ, Հայաստանում՝ 96 մահ։ Տարբերությունը այնքան ցցուն է, որ որևէ կերպ հնարավոր չի խուսափել հարցից՝ դա վրացիները հայերից այդքա՞ն գիտակից են, թե Հայաստանի կառավարությունն է վրացականից այդքա՞ն անգիտակից։

գ) Հայաստանում երեկ արվել է 1245 թեստ, 517-ը դրական արդյունք է տվել։ Դրական արդյունը կազմում է 41,5%: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի թիվ չկա, ոչ մի տեղ: Ադրբեջանում օրը 10000 թեստ են անում, ու մոտ 200 հիվանդ են հայտաբերում, դրական արդյունքը ընդամենը 2% է, Ռուսաստանում օրը 200 000-ից ավել թեստ են անում, դրական արդյունքը 4% է։ Հայաստանում 40%-ը նշանակում է, որ թեստավորում են միայն հիվանդներին, երբ մարդն արդեն լուրջ ախտանիշներ ունի, իսկ մինչ այդ վարակը անարգել տարածվում է։ Այն, որ թեստավորումը Հայաստանում ձախողված է, կառավարության և կոնկրետ առողջապահության նախարարության մեղքն է, որը մինչև հիմա չի կարողացել դա կազմակերպել։ Արագ թեստերը միջազգային շուկայում ընդամենը 3-5 դոլար արժեն, օրական 5000 թեստ անելը բոլոր ծախսերով՝ առավելագույնը 100 հազար դոլար, դա կոպեկներ է այն վնասների համեմատ, որը երկիրը օրական կրում է։ Թե ինչու դա չի արվում անհրաժեշտ չափերով, ոչ ոք չի բացատրում, բայց ես համոզված եմ, որ խնդիրը բոլորովին էլ փողի պակասը չի։

դ) վերջինն էլ՝ երեկ «ջանք ու եռանդ չխնայող» վարչապետը հանկարծ հայտնաբերեց, որ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի բանվորուհիները աշխատանքի են գնում լեփ-լեցուն ավտոբուսով, և որոշեց դրա հիման վրա ֆաբրիկայի աշխատանքը դադարեցնել։ Թե լեփ-լեցուն ավտոբուսների, թե հակահիգենիկ ֆաբրիկաների մասին ես արդեն մի քանի անգամ գրել եմ, դրանք վարակի տարածման ակնհայտ աղբյուր են, հատուկ խելք պետք չի դա հասկանալու համար։ Մինչև հիմա դրանք աշխատել են, որովհետև կառավարությունը, փոխանակ դրանց սեփականատերերի հետ հակամաճարակային ստանդարտներ մշակի ու խիստ կիրառի, կամ դրանք կոշտ փակել ու սոցիալալական բողոքի ալիք է առաջացրել, կամ էլ ստիպված նորից բացել ու վարակի տարածման ալիք է բարձրացրել։ Իրականում, խելամիտ հակահամաճարակային քայլերի դեպքում, վարակի տարածման հավանականությունը կարելի է առնվազն մի քանի անգամ նվազեցնել առանց հիմնարկները փակելու, բայց դա գիտելիք և մեթոդիկ աշխատանք է պահանջում՝ այն, ինչ այս կառավարությանը իր ստեղծման օրից չի բավարարում։

Մի մխիթարանք կա ընդամենը՝ որ վերջապես ամեն ինչ մերժող, բոլորին ամեն ինչում մեղադրող, իրեն հրապարակում «Փրկիչ» հռչակած վարչապետ Փաշինյանը ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ։ Եթե այդպես է, կամ ինքն էլ վիճակը պետք է վերջապես շտկի, բոլորիս գիտակից օգնությամբ, կամ հեռանա ու թողնի, որ դա արդեն անեն ուրիշները, այլապես ամեն անցնող օր մեզնից նոր մարդկային կյանքեր է խլում։ Առողջ եղեք, անփորձանք»։