Ձև, ձև և կրկին ձև. փաստաբանը տուգանվել է ավտոմեքենայում դիմակ չկրելու համար
«Այսօր ոստիկանությունը վարչական պատասխանատվության ենթարկեց ինձ այն բանի համար, որ իմ մեքենայում, գտնվելով 13 տարեկան որդուս հետ (ում օրը մի քանի անգամ գրկում ու ՊԱՉՈՒՄ ԵՄ) մի պահ հանել էինք դիմակները:
Որոշեցի օրինակ ծառայեմ որդուս (կանոնը կանոն է, ինչքան էլ այն անհեթեթ լինի) և ոստիկանի առջև ընդունելով սխալը, բարեհամբույր դուրս եկա մեքենայից, մասնակցեցի վարչական իրավախախտման ակտի կազմման աշխատանքներին, ստորագրեցի այն և վերադառնալով տուն փորձեցի վճարել այն: ՈՒ
Պարզվեց, որ ինձ ոստիկանի կողմից տրամադրված 900005024030135 հաշվեհամար գոյություն չունի: Համենայնդեպս arca.am, inecobanak.am, ameriabank.am, idram.am հավելվածները ասում են, որ նման հաշվեհամար գոյություն չունի:
Որոշեցի www.e-payments.xn--am--qfe4a վճարել, պարզվեց այդ հաշվեհամարը այնտեղ էլ գոյություն չունի և չկա առանձին տեղ, որտեղ մարդիկ կարող են վճարել COVID-ի տուգանքները:
Հիմա ստիպված պետք է գնամ բանկ, որ հասկանամ թե ինչպե՞ս պետք է վճարեմ այդ տուգանքը: Հիմա մտածում եմ ավելի լավ չէր չհամաձայնվեի այդ տուգանքի հետ, դատական կարգով վիճարկեի, այն հիմքով, որ անհեթեթ է ընտանիքի անդամներից, ովքեր բնակվում են մի տան մեջ, պահանջել մեքենայում գտնվելիս կրեն դիմակներ:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ - ՁԵՎ, ՁԵՎ և կրկին ՁԵՎ: Մտահոգները ինձ արգելում են որդուս հետ մեքենայում առանց դիմակի գտնվեմ (թեև ողջ օրը որդուս հետ տանն եմ), տուգանում են դրա համար, հետո ինձ ստիպում են գնալ բանկ, որտեղ բազմաթիվ հերթեր են, որտեղ իրոք մեծ է վտանգը վարակվելու և չկա որևէ երաշխիք, որ բանկում տեղյակ են 900005024030135 հաշվեհամարից»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը