ՄԻԵԴ–ն աներկբա արձանագրել է իրավական չափանիշները, որոնցով պետք է ՍԴ–ն առաջնորդվի. Արփինե Հովհաննիսյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում իրավաբանությունը դարձել է ֆեյսբուքյան ստատուսչիների սիրելի զբաղմունքը, իսկ իշխանական քարոզիչներն էլ այլասերում են դրա բովանդակությունը ինչքան ու ինչպես կարող են, պետք է շատ կարեւորել ՄԻԵԴ որոշումը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է․
«Այն աներկբա արձանագրել է իրավական հստակ ու պարզ չափանիշները ու դրանց ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որոնցով պետք է ՍԴ առաջնորդվի։ Սա նշանակում է՝ հետադարձ ուժի ու իրավական որոշակիության դասական միջազգային սկզբունքները իշխանությունը այլասերել չի կարողանա։ Այսինքն, երբ ՍԴ կվերլուծի ու կտա գնահատական սրանք չեն կարողանա ասել բայց ի՞նչից եք այդպես ենթադրել։
Ասեմ, որ իշխանությունները շատ էին ցանկանում, որ ՄԻԵԴ-ը արձանագրեր, որ ՍԴ այդ գնահատականների իրավունքը չունի, բայց ավաղ....
Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի։ Ուշադիր կարդացեք ու մի բան գրելուց առաջ ձեզ մի խայտառակեք։ Ավելի մանրամասն ու դետալային այս որոշմանը կանդրադառնամ ավելի ուշ»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը