Տնտեսական դեպրեսիայի շրջանում համատարած գույքահարկ ներդնելը ոչ միայն անթույլատրելի է, այլև` մեծապես անբարոյական․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ, միջազգայնագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ համատարած գույքահարկ ներդնելու նախաձեռնությանը։ Նա մասնավորապես նշել է, որ այդ կերպ իշխանությունն անցել է անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին։ Գրառումը՝ ստորև․
«Իշխանությունն անցավ անթույլատրելի մեթոդներով բյուջե լցնելու գործելաոճին:
Աղքատագույն երկրում համատարած գույքահարկ ներդնելը` հատկապես այս տնտեսական դեպրեսիայի շրջանում ոչ միայն անթույլատրելի է, այլև` մեծապես անբարոյական:
Այս իշխանությունը, չարաշահելով որպես կանխավճար իրեն տրված վստահության քվեն` անցնում է այդ քվեն տվողներին ստորացնելով պատժելուն և նրանց հաշվին իր տնտեսական ապիկարությունը ծածկելուն:
Հուսամ` կառավարության այս նախաձեռնություն-քայլը նոր խթան կհանդիսանա դեռևս չկողմնորոշվողների աչքերը բացելու և ներկաների դիմակը պատռելու համար»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը