Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն
Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։
Նախագիծը հակասահմանադրական է և հակադեմոկրատական։
(1) Հակասահմանադրական է, քանի որ Ազգային ժողովն ինքն իրեն վերապահում է լրացուցիչ լիազորություն՝ չեղարկելու հանրաքվեն, մինչդեռ ԱԺ լիազորությունները սահմանվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ Սահմանադրությամբ։ Արդեն հասկացաք՝ նման լիազորության անգամ նշույլներ Սահմանադրությամբ բացակայում են։
(2) Հակադեմոկրատական է, քանի որ անմիջական ժողովրդավարության թիվ 1 ինստիտուտը վերածում է իշխող ուժի քմահաճույքին ու շահերին ենթակա «հովհարային» մի գործիքի։ Պարզ ասած՝ կարող են հանրաքվե նշանակել ու հենց զգան պարտվում են (ինչպես որ հիմա է)՝ որոշ «տեխնիկական» քայլերի արդյունքում չեղարկեն այն։ «Վառեն-մարեն, վառեն-մարեն», ինչպես հայտնի ֆիլմում ասում է Գալյա Նովենցի կերտած կերպարը։ Դա հակադեմոկրատական «դաղալություն» է։
Ո՛Չ հակասահմանադրական հանրաքվեն հակասահմանադրական ճանապարհով չեղարկելուն։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը