Քաջարանցիներին տուգանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությանն են դիմում Սյունիքի մարզի բազմաթիվ բնակիչներ՝ տեղեկացնելով, որ այսօր ոստիկանությունից ծանուցումներ են ստանում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ մայիսի 24-ին Կապան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցելու համար։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպությունը։
«Փաստորեն, տասնյակ քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում առերևույթ խոշտանգումների փաստագրված դեպքի դեմ խաղաղ բողոք արտահայելու համար՝ այն պատրվակով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմով Հայաստանի Հանրապետությունում արդեն 70 օր է, ինչ տոտալ արգելված է խաղաղ հավաքների ազատությունը։
Մենք՝
(1) Վերահաստատում ենք մեր հետևողական դիրքորոշումն առ այն, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքն արդեն վերածվել է հակաիրավական միջոցի, և այդ արգելքի կիրառումը բողոք արտահայտելու լուրջ պատճառ ունեցող քաղաքացիների նկատմամբ չի կարող իրավաչափ լինել։
(2) Վերահաստատում ենք մայիսի 15-ի մեր խնդրագիրն ուղղված ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ խաղաղ հավաքների ազատության տոտալ արգելքը Սահմանադրությամբ սահմանված կարգով վիճարկելու պահանջով։
(3) Պատրաստակամություն ենք հայտնում անվճար հիմունքներով իրականացնել մայիսի 24-ին Կապան քաղաքում բողոքի ակցիային մասնակցած բոլոր քաղաքացիների շահերի ներկայացուցչությունը Հայաստանի դատական համակարգում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ հիմնավորելու այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտումները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու հավաքների սահմանադրական ազատությունը»,- նշված է հայտարարության մեջ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը