Իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, իրավիճակը արագ չկարգավորելու դեպքում կառաջանա առողջապահական աղետ․ Փաստահավաք խումբ
«COVID-19 Փաստահավաք խումբը» հայտարարություն է տարածել համավարակի հետևանքում ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․
«Կորոնավիրուսային նոր հիվանդության համավարակի անվերահսկելի դարձած տարածման հետևանքով Հայաստանում առկա իրավիճակի մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարում է.
Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով:
Համավարակի դեմ պայքարին իշխանությունները մոտեցել են ոչ թե մասնագիտական և արհեստավարժ դիրքերից, այլ զուտ իրենց քաղաքական և պոպուլիստական նպատակների իրագործման տեսանկյունից: Չպլանավորված, հախուռն, պարզապես անգրագետ գործելաոճն արդյունք է իշխանությունների գոռոզամտության, եսասիրության և կատարյալ կարճատեսության:
Հավատարիմ մնալով մեր որդեգրած սկզբունքին՝ հասանելի դարձած ամբողջական տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո ներկայացնելու վերաբերյալ, այս պահին հայտարարում ենք.
Հայաստանի իշխանությունները ձախողել են համավարակի դեմ պայքարը:
Ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ չկարգավորելու, վերահսկողության տակ չվերցնելու դեպքում երկրում կառաջանա հանրային առողջապահական աղետ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, ազգային անվտանգության սպառնալիք, ինչի պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը