Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ի՞նչ ծուղակ է հյուսվում բանկային համակարգի շուրջ

168.am-ը գրում է․ «Բանկային համակարգի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ֆինանսական կայունությանը։ Առանց այդ էլ, այն բավականաչափ լարվել է համավարակից հետո ի հայտ եկած ռիսկերի հետևանքով։ Այդ պայմաններում լրացուցիչ լարվածությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ թվում՝ ինչպես բանկային համակարգի և տնտեսության, այնպես էլ՝ հասարակության։

Բայց այդ ամենն ունի իր պատճառները։ Հավատալով պայծառ ապագայի վերաբերյալ իշխանությունների խոստումներին՝ մարդիկ առանց վարանելու մտել են վարկային բեռի տակ, և այսօր, երբ կորցրել կամ կանգնած են իրենց եկամուտները կորցնելու փաստի առաջ, հայտնվել են անելանելի վիճակում։

Թեև բանկերը հայտարարեցին վարկային արձակուրդներ տրամադրելու մասին, այնուհանդերձ պարզ է, որ այդ արձակուրդները չեն կարող անվերջ շարունակվել։ Աստիճանաբար մոտենում է այն պահը, երբ մարդիկ պետք է վերադառնան իրենց պարտավորությունների պատշաճ կատարմանը։

Ընդունենք թե ոչ, բայց բանկերն էլ ունեն իրենց պարտավորությունները, այդ թվում՝ ավանդատուների նկատմամբ, որոնք պետք է սպասարկեն։ Ի տարբերություն վարկերի՝ ավանդների սպասարկումը չի հետաձվել կամ սառեցվել։

Հասկանալի է, որ այդպիսի քայլի գնալը կարող է կործանարար լինել համակարգի համար։ Խուճապը ֆինանսական ինստիտուտների ամենամեծ թշնամին է։

Ստեղծված իրավիճակն ամենևին էլ նախանձելի չէ։ Մի կողմից՝ բազմաթիվ քաղաքացիներ կանգնած են իրենց բանկային պարտավորությունները սպասարկելու դժվարությունների և ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, մյուս կողմից՝ բանկերն ի վիճակի չեն անվերջ արձակուրդներ տրամադրել։ Ճիշտ է, կառավարությունը մտադիր է տույժ-տուգանքների հերթական համաներումը հայտարարել, բայց ինչպես ցույց տվեց նախորդ փորձը, դա էլ խնդրի լուծում չէ։ Երբ մարդիկ եկամուտներ չունեն սպասարկելու իրենց վարկերը, որևէ նշանակություն չունի՝ դրանք կլինեն տույժ-տուգանքներո՞վ, թե՞ առանց դրանց։

Մարդկանց եկամուտների արագ վերականգնման մասին այս պահին խոսելը նույնիսկ անիմաստ է։ Դեռ պարզ չէ, թե մինչև ո՞ւր կարող է հասնել տնտեսական ճգնաժամը, և դեռ ինչքա՞ն կպահանջվի ճգնաժամից դուրս գալու համար։

Իրավիճակը, անշուշտ, այսքան չէր խորանա, եթե ժամանակին կառավարությունը չափից դուրս լավատեսական ազդակներ չհղեր հասարակությանն ու տնտեսական հատվածի մասնակիցներին։ Ձևավորված փողի կարիքի բավարարումն ամբողջությամբ տեղափոխվեց ֆինանսական համակարգի վրա։ Դրա վրա յուղ լցրեց նաև Կենտրոնական բանկը՝ տուրք տալով քաղաքական իշխանության հորդորներին։ Փոխարենը մտածելու համակարգի կայունության մասին՝ ԿԲ-ն իր գործողություններն ամբողջությամբ տեղավորեց կառավարության մտադրությունների շրջանակում, որոնք շատ հաճախ բավարար հիմքեր չունեին։

Արդյունքը եղավ այն, որ հասարակության վարկային բեռը՝ եկամուտների համեմատ, սկսեց անհամաչափ ծանրանալ։ Դրա լավագույն վկայությունը սպառողական և հիպոթեքային վարկերի կտրուկ աճն էր, որ տեսանք նախորդ 2 տարիներին։

Նույնիսկ մարտին, երբ երկրում հայտարարված էր արտակարգ դրություն, բանկային վարկերը և, առաջին հերթին, սպառողական ու հիպոթեքային վարկերը շարունակել են նույն տեմպերով համալրվել։ Սպառողական վարկերի պորտֆելը հասել է 2 մլրդ դոլարի ու շարունակում է ծանրանալ։

Իսկ դա նշանակում է, որ համակարգը գնալով ավելի ու ավելի է ընկղմվում վարկերի վերադարձելիության վտանգների մեջ՝ հասարակության եկամուտների համատարած կրճատման պայմաններում։ Կարևոր չէ, որ սպառողական վարկերի աճը կարող է նաև այն շղթայի մի օղակը լինել, երբ մարդիկ ստիպված նոր վարկեր են ձևակերպում՝ հները մարելու համար։

Վարկային շուկայում առկա խնդիրների պարագայում, թվում էր, թե Կենտրոնական բանկը պետք է գնա ֆինանսական միջոցների տեղաբաշխման խստացումների՝ համակարգում չհիմնավորված կամ չպատճառաբանված նոր ռիսկ չկուտակելու համար։ Բայց դատելով սպառողական և հիպոթեքի շուկաներում մարտին արձանագրված ակտիվությունից՝ այդպիսի քայլեր, եթե նույնիսկ արվել են, ապա արդյունքը նկատելի չէ։ Հազիվ թե կարելի է կարծել, որ համավարակի նախաշեմին, երբ տնտեսության ու սոցիալական հատվածում ձևավորվել են բազմաթիվ անորոշություններ՝ մարդկանց վճարունակության չափանիշերն այնքան են բարելավվել, որ հիմք են տվել բանկերին առատորեն վարկավորում իրականացնել։

Որքան էլ այսօր տնտեսությունը, գուցե նաև՝ հասարակությունը, առավել քան երբևէ ունի բանկային համակարգի կարիքը, այնուհանդերձ պետք է ամեն ինչ անել նոր ռիսկերի կուտակման ճանապարհով չգնալու համար։ Այն, ինչ վերջին շրջանում կատարվում է ընդհանրապես ֆինանսական ու բանկային համակարգի շուրջ, լրջորեն անհանգստանալու տեղիք է տալիս։ Եթե ժամանակին քայլեր չարվեն հետագա դրսևորումները կանխելու համար, դա կարող է տխուր ավարտ ունենալ բոլորի համար։

Անշուշտ, շատ վատ է, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են իրենց վերցրած գումարները վերադարձնելու դժվարին կացության առաջ։ Ու ինչպես արդարացիորեն դժգոհում են՝ պատճառներից մեկն էլ վարկային միջոցների թանկությունն է։ Բայց այդ մասին ոչ թե այսօր, այլ ժամանակին էր պետք մտածել։ Ի վերջո, ինչքան էլ պարարտ հող է ստեղծվել դրա համար, ոչ մեկը ոչ մեկին չի ստիպել գնալ և մտնել անտրամաբանական թանկ վարկերի տակ։

Քանի դեռ կա նման թանկ փողի պահանջարկ, որը ձևավորում են նրանք, ովքեր այսօր բողոքում են բարձր տոկոսադրույքներից, դրանք լինելու են։ Երբ չլինի պահանջարկ, չի լինի նաև նման գին։ Փողն էլ մի ապրանք է, որը վաճառվում է շուկայում։ Ու եթե գնորդ կա, ապա վաճառող հաստատ կգտնվի։

Ֆինանսական իշխանությունների խնդիրն է՝ այնպես անել, որպեսզի հնարավոր լինի առավել սահուն և առանց ցնցումների դուրս գալ այս իրավիճակից։ Հատկապես որ, վարկերի վերադարձման հետ կապված լարվածությունն առաջիկայում ավելի է սրվելու։

Հայաստանի բանկային համակարգը վերջին 2 տասնամյակում առնվազն մի քանի նման ծանր փորձությունների միջով անցել է ու կարողացել է պահպանել կայունությունը։ Հուսանք, որ այս անգամ ևս այդպես կլինի։ Մի բան մեկընդմիշտ պետք է հիշել, որ բանկային համակարգի նկատմամբ չարդարացված պահանջները հղի են ծանր հետևանքներով և չեն բխում որևէ մեկի շահերից։