Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին
Խստիվ դատապարտում եմ այսօր Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտարարել է առղոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև ծագած վեճի ժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներից մեկը փորձել է Տաշիրի պոլիկլինիկայից դուրս հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը օձիքին փակցված քաղաքացուն՝ պնդելով, թե այդ տարածքը Սամվել Կարապետյանինն է։
Սիրելի´ քաղաքացիներ, դուք բոլորդ մեզ հետ միասին դեռևս 2018 թվականին եք մերժել նման բարքերը։ Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին, Հայաստանում յուրաքանչյուր նման տարածք մեզանից յուրաքանչյուրինն է․ նաև հենց սրա համար էր դեռևս 8 տարի առաջ մեկնարկած մեր բոլորիս պայքարը։
Հորդորում եմ չտրվել սադրանքներին, պահպանել զսպվածություն ու հունիսի 7-ին ևս մեկ անգամ հաստատակամ մերժել բարքերը, որոնք ժամանակավրեպ են, վաղուց արդեն մերժված։
Տե´ր ենք կանգնելու մեր պետությանը, տեր ենք կանգնելու խաղաղությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն, նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը):
Նա ձերբակալվել է:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս