Նրանք պետք է համաձայնության գան. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համբերությունը Իրանի հարցում սպառվում է։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը և Սին Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության ուղին բաց պահելու անհրաժեշտության շուրջ: «Ես այլևս այնքան էլ համբերատար չեմ լինելու»,- ասել է Թրամփը հինգշաբթի երեկոյան Fox News-ի «Hannity» հաղորդաշարին տված հարցազրույցում: «Նրանք պետք է համաձայնության գան»:
Իրանի հարստացված ուրանի թաքնված պաշարների առանցքային հարցի վերաբերյալ Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից վերահսկողության տակ առնել միայն PR նպատակներով:
«Չեմ կարծում, թե դա անհրաժեշտ է, բացառությամբ հասարակայնության հետ կապերի տեսանկյունից»,- ասել է Թրամփը հարցազրույցում: «Իրականում ես ինձ ավելի լավ կզգամ, եթե այն իմ ձեռքում լինի: Բայց կարծում եմ, որ դա ավելի շատ PR-ի համար է, քան որևէ այլ բանի»:
Հինգշաբթի Թրամփի և Սիի բանակցություններից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ առաջնորդները համաձայնել են, որ նեղուցը պետք է բաց լինի, և որ Սին հստակ արտահայտել է Չինաստանի դեմ լինելը նեղուցի ռազմականացմանը կամ դրա օգտագործման համար վճար գանձելու ցանկացած փորձի:
Թրամփն ասել է, որ Սին նաև խոստացել է Իրանին ռազմական տեխնիկա չուղարկել: «Նա ասաց, որ ռազմական տեխնիկա չի տալու, դա մեծ հայտարարություն է»,- ասել է Թրամփը «Hannity»-ի եթերում:
Սի Ցզինպինը նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար: Առաջնորդները համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստանա, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Թեհրանը հերքում է նման զենք ստեղծելու ձգտումները:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխ...
Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել