Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում. Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ անդրադարձել է այսօր տարածված տեղեկությանը, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի առիթով՝ հանցակազմի բացակայության հիմքով: Գրառման մեջ ասվում է:
«Հեղափոխական և հակահեղափոխական չափալախներ
Հայաստանում «թավշյա» կանոններ են հաստատվում։ Ավելի ճիշտ՝ վատագույն ավանդույթները շարունակվում են է՛լ ավելի վատ ձևով։
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այդ որոշումը հիմնավորվել է հանցակազմի բացակայությամբ։
Փաստորեն, ապտակելը, հետևից գլխին խփելը և այլ մանր–մունր բաները նախադեպային իրավունքով ապաքրեականացվում են և օրինականացվում։ Սիրո և համերաշխության կարգախոսի ներքո, անշո՛ւշտ։
Ժողովրդական լեզվով ասած՝ մի մուշտի տալը կամ չափալախելը թույլատրվում է։ Դա նշանակում է, որ մեր երկրում իրավիճակ չի փոխվել։ Ավելի ճիշտ՝ փոխվել է դեպի վատը։
Բանն այն է, որ նախորդ իշխանությունների օրոք էլ մի հայտնի չափալախի պատմություն կար։ Կրկին հանցակազմ չտեսան։ Քրգործ չհարուցվեց։
Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ նախորդների օրոք չափալախված տիկինը հեղափոխականների օրոք այնպիսի խայտառակ վարքագիծ է դրսևորում, որ, կամա թե ակամա, լեգիտիմացնում է ստացած չափալախը»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը