Այս ամենը այն մակարդակի է հասել, որ անհանդուրժելի է. իրավապաշտպանը՝ փաստաբանի տան վրա հարձակվելու մասին
Իրավապաշտպան համայնքի պարտքն եմ համարում, որ մեծ ուշադրություն դարձնենք եւ պահանջենք մեր իշխանություններից այս դեպքի կապակցությամբ լուրջ միջոցներ ձեռնարկեն եւ պահանջենք բոլոր իրավասու մարմիններից, որ այս դեպքը համակ ուշադրության կենտրոնում պահվի: Այս մասին այսօր`մայիսի 23-ին, լրագրողներին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը`անդրադառնալով փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակման երեկվա միջադեպին:
«Այս միջադեպը, որ տեղի է ունեցել, ցավոք, սա կարող է դիտարկվել որպես Հայաստանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերից մեկը եւ մենք այն համոզմանն ենք, որ այս ամենը այն մակարդակի է հասել, որ անհանդուրժելի է: Մենք հետեւողզական ենք լինելու, որ մանրակրկիտ այս ամենը պարզաբանվի եւ ամենակարեւորը եւ այն մարդիկ, որոնք որ այս խայտառակությունը, այս ընտանիքի վրա գնալը, որը որ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական կարմիր գծերի հատում է, այս ամենը արժանագույն պատասխանի արժանանա,,-ասաց նա:
Մելիքյանը հիշեց, որ դեռ 2018 թվականին, երբ փաստաբան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետի պաշտպանությունը, նրա վրա «ատելության գրոհ» տեղի ունեցավ, ինչը շարունակվեց եւ արդեն նման դրսեւորում ստացավ հիմա:
«Չի կարող կապ չլինել այս միջադեպի եւ այն բառապաշարի միջեւ, որն օգտագործում է վարչապետը, խորհրդարանի ծեծկռտուքը, անպատժելիության դրսեւորումները եւ այս ամենը չեն կարող պատճառահետեւանքային կապի մեջ չլինեն»,- հավելեց նա:
Նշենք, որ երեկ հարձակվել էին փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, փորձել լուսամուտից վնասել նրա 7-ամյա որդուն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը