Մարդկանց «սորտավորող» պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի․ Ռաֆայել Հովհաննիսյան
Հեռուստահաղորդավար և հեռուստանախագծերի հեղինակ, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ի համագործակցությամբ ստեղծված «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Մերոնք» և «Հայաստանի ճամփեքով» հեռուստանախագծերի հեղինակ ու վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի պարոն վարչապետ:
Եթե ինչ ինչ պատճառներով հնարավոր չէ աշխատանքից ազատել առողջապահության նախարարին, խնդիր չկա: Թող նա մնա այդ պաշտոնում և ամեն ամիս ստանա պարգևավճարներ:
ԲԱՅՑ ԹՈՂ ՉԶԲԱՂՎԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ:
Մարդկանց "սորտավորող" պաշտոնյայի կործանարար գործունեությունը բերելու է մեզ աղետի:
Բացի նրանից, որ վտանգված է ՀՀ քաղաքացիների կյանքը, մենք կարող ենք դառնալ վտարանդի երկիր, քանի որ մեկ երկու ամսից, երբ աշխարհում բացվեն սահմանները, մեզ հետ չեն ցանկանա ունենալ հաղորդակցություն:
Որպես Ձեզ սատարող քաղաքացի, խնդրում եմ, կորոնավիրուսի դեմ պայքարի բժշկական հատվածում, ղեկավար նշանակել առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ով ունակ է իրական օգնություն ցուցաբերել մեզ բոլորիս:
Հարգանքով, Ռ.Հ.»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը