Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Freedom House-ը փաստեց, որ «ժողովրդավարության բաստիոն» արտահայտությունը, մեղմ ասած, չափազանցություն է. Ռուբեն Մելիքյան

Օրերս ամերիկյան «Freedom House»-ը հրապարակեց Հայաստանին վերաբերող տարեկան զեկույցները, որոնք, իշխող քաղաքական ուժի օգտին որոշակիորեն կողմնապահ լինելու պարագայում անգամ, եւս մեկ անգամ փաստեցին Հայաստանի մասով «ժողովրդավարության բաստիոն» արտահայտության, մեղմ ասած, խիստ չափազանցություն լինելու հանգամանքը։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Երկու զեկույցները («անցումային պետություններ» եւ «ազատությունն աշխարհում»), լինելով բազմաշերտ եւ բազմաբովանդակ, եւս մեկ անգամ վկայում են մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների լայն հասանելության ու միջազգային հարթակներում մանրամասն արձանագրման մասին։

Զեկույցումներում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվում մի քանի սուր իրադարձությունների, մասնավորապես՝ դատարանների արգելափակմանը, Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ քաղաքական իշխանությունների դրսեւորած մեծ հետաքրքրությանը, վկայակոչվում է հանրային հեռուստաընկերությանը տրված՝ իշխանամետ լինելու գնահատականը, խոսվում է ինստիտուցիոնալ լայն բարեփոխումների բացակայության մասին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը բնորոշվում է որպես «կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ» (ժողովրդավարության տոկոսը՝ 33)։ Համեմատության համար նշենք, որ Վրաստանը բնորոշվում է որպես «անցումային կամ հիբրիդային ռեժիմ»՝ 38% ժողովրդավարությամբ։

Հատկանշական է այն, որ ընդհանուր դատաիրավական խնդիրներից զատ, զեկույցներում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Սահմանադրական դատարանի հիմնախնդրին, ընդ որում՝ մի քանի կետերով, ինչը նման մասշտաբ ունեցող զեկույցների դեպքում հազվադեպ է պատահում՝ ընդգծելով տվյալ հարցի խիստ կարեւորությունը։

Այսպես, խոսվում է ժողովրդավարությանը սպառնացող աղաղակող ազդակների՝ ՍԴ դատավորներին հեռացնելու արշավի մասին՝ շեշտադրելով այդ արշավի համահեղինակ Վահե Գրիգորյանի դերակատարումը եւ սերտ կապը քաղաքական իշխանությունների հետ (նա անվանվում է «կառավարության դաշնակից»), խոսվում է «օրենսդրական տեխնիկալությունների» օգտագործմամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու՝ Գրիգորյանի անհաջող փորձի մասին, խոսվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի, նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման, վաղ կենսաթոշակի նախագծի, խնդրահարույց որակված սահմանադրական փոփոխությունների մասին՝ որպես մեկ միասնական շղթայի եւ ծրագրի մասեր: Խոսվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը շրջանցելու մասին։

Նման սուր ձեւակերպումները եւ ՍԴ հարցի ընգծված շեշտադրումը միգուցե այնքան անհանգստացնող չլինեին, եթե.

1) Խոսքը չլիներ նման հեղինակավոր կազմակերպության մասին, որի փաստաթղթերը հեղինակավոր աղբյուր են միջազգային հարթակներում։

2) Այդ կազմակերպությունը չպատկաներ «ամերիկյան թեւին», որը մինչ այս որդեգրել էր ընդգծված հանդուրժող, սպասողական եւ սատարող կեցվածք ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ։

3) Այդ արձանագրումները չլինեին ի լրումն «եվրոպական թեւի»՝ արդեն իսկ սուր հայտարարությունների՝ այդպիսով ամբողջացնելով ՍԴ շուրջ ձեւավորված միջազգային մոնեցման «համայնապատկերը», այն է՝ ՍԴ հարցը արհեստածին է, իշխանությունները որդեգրել են այն բռնազավթելու քաղաքականություն, իսկ դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ։

Թե այս ամենն ինչ է նշանակում «ժողովրդավարություն» բառը դրոշակ եւ հաղթաթուղթ դարձրած իշխանությունների համար, կարծում եմ, պարզ է. իմունիտետի կրճատում, կենսունակության նվազում, եւ թերեւս միակ արտաքին խաղաթղթի կորուստ։

Այսպիսով, կարծում ենք, որ երկրի ներսում վստահությունը, իսկ դրսում՝ ժողովրդավարական իմիջը, ինչպես նաեւ որոշ դաշնակից պետությունների բարիդրացիությունը կորցրած իշխանությունները թերեւս «ՍԴ հարցում» այսուհետ պետք է շատ երկար հաշվարկեն իրենց օգուտը, ռիսկերն ու վնասները։ Ընդ որում, այդ վնասները կրելու են եւ քաղաքական պատասխանատվության կանչվելու են ոչ թե կառավարության «անկախ» դաշնակիցները ԱԺ-ում եւ ՍԴ-ում (նրանք սոսկ «սպիտակ ձեռնոցով» շահառուներ են, ուստի ինչ-որ առումով արդարացված է նրանց սադրիչ վարքագիծը), այլ հենց իրենք՝ քայլականները։

Չպետք է անտեսվի նաեւ քրեական պատասխանատվության վերահաս վտանգը, որի շունչը պետք է որ արդեն լավ զգան անհեռատես քայլերի արդյունքում իշխանական հենքի եւ իրավապահ համակարգի տատանումները վստահաբար զգացող «հպարտ» իշխանականները»։