Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջը Աբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ) ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)ՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)
Կարծիք

Փաստորեն հնարավոր է նախագծել եւ կառուցել ժամանակակից. Սարհատ Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել

Փաստորեն հնարավոր է նախագծել եւ կառուցել ժամանակակից՝ միեւնույն ժամանակ հայկական, եկեղեցի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ ներկայացնելով ԱՄՆ Տեխաս նահանգում կառուցված հայկական նոր եկեղեցու կառուցման նկարները:

Ավելի ուշ անդրադառնալով լուսանկարների տակ բուռն բանավեճին, Սարհատ Պետրոսյանը նշել է.

«Մի քանի օր առաջ Տեխասում ճարտարապետ Ստեփան Թերզյանի (ենթադրում եմ Դեյվիդ Հադսոնի գրասենյակի նաեւ) կողմից նախագծված հայկական նոր եկեղեցու կառուցման նկարների ու դրան նախորդած Հալաբյան փողոցի կառուցապատման նոր առաջարկի վերաբերյալ քննարկումներն ինձ մոտ ցանկություն առաջեցրեցին մի քիչ ավելի դասակարգված դուրս բերեմ նման քննարկումների եղած խնդիրները։

Նախ որպես քաղաքային խնդիրները հանրայնացնելու եւ «ապամասնագիտացնելու» հին ջատագով միանշանակ ողջունելի եմ համարում նման քննարկումների ծավալումը։ Եկեղեցու դեպքում 21-րդ դարում եկեղեցի կառուցելու նպատակայնության կամ Հալաբյանի մասով տարաբնակեցման խնդիրները քննարկման մաս լինելով ու կարեւոր լինելով հանդերձ, բնականաբար մասնագիտական քննարկման վրա կարող են ազդել, բայց կարծում եմ մասնագիտական քննարկման հիմնական առանցքը չպետք է լինեն։

Եթե Հալաբյանի դեպքում տարբեր շատ ավելի կարեւոր բաղադրիչներով հանդերձ հիմնականում նախագծի մասշտաբայնությունն էր խնդիրը, մասնավորապես՝ հարկայնություն ու ճարտարապետական լուծումները, եկեղեցում դեպքում այն շատ ավելի ճարտարապետական էր։

Ոմանց կարծիքով կար ներսի ու դրսի հակասություն, ոմանց համար կանոնների (ենթադրում եմ հայկական հոգեւոր կառույցների համաչափությունների եւ սկզբունքների) խախտումը այն դարձնում էր անընդունելի։

Կարծում եմ քաղաքային եւ ճարտարապետական քննադատության գործում կան օբյեկտիվ եւ պայմանականորեն ասված սուբյեկտիվ կողմերը։
Օբյեկտիվները կարող են լինել սոցիալական, մշակութային (ժամանակի կոնտեքստում նաեւ արվեստաբանական), տեխնիկական ինչպես նաեւ բնապահպանական։ Դրանք «թվերով» ու արգմունետներով ապացուցվող թեզեր են։
Մնացածն իմ կարծիքով նշածս սուբյեկտիվ թեզերն են։

Իհարկե միջնադարյան եկեղեցու վերականգնման գործում նշածս համաչափություններն ու սկզբունքները նորից կարող են դառնալ օբյեկտիվ կետեր։ Սակայն երբ խոսքը նորակառույց եկեղեցու մասին է, այն ունի նույն քննադատման հնարավորությունները, որոնք տարածվում են բոլոր մնացած նոր կառույցների վրա։

Իհարկե «ճաշակին ընկեր չկա» իմ կարծիքով ոչմասնագիտական եզրույթը, մեր հիմնական տունը քանդողն է, սակայն մոտեցումների ընդունելի լինելու կամ չլինելու մասով բոլորն են կարող իրենց կարծիքը հայտնել։ Իմ կարծիքով խոշոր հաշվով նախագծերը կարող են մոտիկ լինել մեր սրտին չորս հիմնական մակարդակներում. անընդունելի, ընդունելի, ողջունելի կամ ինքսէլնմանբանկանեի։

Եվ հիմնականում սուբյեկտիվ համարված կետերով ենք մենք նախագծերը կարող դասակարգել նշածս մակարդակներից որեւէ մեկում։ Այսինքն եթե շենքի վերաբերյալ քննադատական թեզը չի տեղավորում նշածս օբյեկտիվ (սոցիալական, մշակութային, տեխնիկական ու բնապահպանական) կողմերում, ապա տակը մնում է նշածս սուբյեկտիվ կողմերը։ Ուզում եմ նշել նաեւ, որ այստեղ ունենք նաեւ խմբային սուբյեկտիվիզմի դրսեւորումներ, երիտասարդ սերնդի կողմից ցանկացած նորարարություն արդարացնելու, իսկ ավելի ավագ սերնդի կողմից «պարզագույն թխոցի» համարելու դեպքեր, բայց դա այլ թեմա է։

Այս ամենով հանդերձ, հատկապես սուբյեկտիվ կետերի հիման վրա գործընկերոջ նախագիծ «քլնգելուց» առաջ պետք է հաշվի առնել մասնագիտական էթիկան։ Իհարկե եթե քննադատողը ճարտարապետության տեսաբան կամ մշակութային հարցերով լրագրող է, ապա ունի մեծ ազատություն։ Սակայն նախագծային հանրույթի մաս կազմող ճարտարապետի դեպքում էթիկայի պահպանումը ոչ մասնագիտական հարթակներում, կամ առանց գործընկերոջ հետ քննարկում ունենալու, հատկապես սուբյեկտիվ կետերով նախագիծը քննադատելը կարծում եմ խնդրահարույց է։

Իհարկե ոմանք տողերը կարդալիս կհիշեն իմ նախկինում արտահայտված մտքեր, որոնք առաջին հայացքից էթիկայի հետ կապված խնդրահարույց են։ Սակայն եթե ուշադիր լինեն, դրանք եթե անձանց մասին են եղել հիմնականում եղել են հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց կամ կոնկրետ նախագծերի օբյեկտիվ քննադատության մասին։

Նման քննարկումներում կարեւոր է ֆիքսել, որ հատկապես ճարտարապետների պալատի հիմքում դրված տեսլականն ու մասնագիտական փոխհարաբերությունների նոր ճարտարապետությունը մեզ ստիպում է վերաարժեւորել մեր հանրային ու կիսահանրային մասնագիտական խոսքը։ Դրան պետք է հաջորդի բոլոր քննարկվող նախագծերում ճարտարապետի առաջնային դերի ամրագրումն ու բացահայտումը, որ չլինի Հալաբյանի նախագծի դեպքը, երբ բոլորը գիտեն կառուցապատողին, եւ այդպես էլ պարզ չդարձավ թե ո՞վ էր այդ նախագծի հեղինակը։

Կարծում եմ պետք է հասնենք նրան, որ առանց հեղինակի հետ մանրազնին քննարկում ունենալու նշածս սուբյեկտիվ առումներով պետք է զգույշ արտահայտվել։ Գրիգ Հայկազյանը նաեւ շատ լավ գրել էր. «Շատ հաճախ, անցնելով որեւէ շենքի կողքով, մտածում էս, թե էս ինչ ախմախ լուծում է տրված այս կամ այն հանգույցին եւ հատակագծային լուծմանը։ Մինչեւ որ չես սկսում ինքդ ինչ որ բան նախագծել ու հանդիպել որոշ սահմանափակումների, ինժեներական կամ այլ։ Ու հասկանում էս, որ խոսելը միշտ ավելի հեշտ է, քան լուծում տալը։ Հնարավոր է, որ վերոհիշյալ նախագծի մեջ էլ կա այդպիսի պահեր։ Որը պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն…

«Եվ վերջում, նաեւ կա հարցի շատ կարեւոր մեկ այլ կողմը։ Եթե այս նախագծի հեղինակը լիներ Երեւանում կամ ճարտարապետական հանրույթի ձեւավորված «տուսովկաներից» մեկի մաս, ապա ենթադրում եմ նման դաժան քննադատության չէր արժանանա։

Սիրով իմ այս թեզին հակառակ գրառումներին ու մեկնաբանություններին կպատասխանեմ, քանի որ կարծում եմ սա կարեւոր խնդիր է եւ այս կորոնավիրուսային դադարն իսկական նման խնդիրներ վերհանելու ժամանակն է։