Օտարերկրյա զբոսաշրջիկներին ստիպել են 500 անգամ գրավոր ներողություն խնդրել կարանտինի պայմանները խախտելու համար. Daily Mail (լուսանկարներ)
Հնդիկ իրավապահները Իսրայելից, Մեքսիկայից, Ավստրալիայից և Ավստրիայից ժամանած տասը զբոսաշրջիկի ստիպել են 500-ական անգամ ներողություն խնդրել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման նպատակով սահմանված կարանտինի պայմանները խախտելու համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երկրի իշխանությունները մարտի վերջին երկրի ամբողջ տարածքում սահմանափակել են բնակիչների տեղաշարժը՝ նրանց կարգադրելով տնից դուրս գալ միայն մթերք կամ դեղամիջոց գնելու նպատակով:
Մինչդեռ զբոսաշրջիկներին տեսնելով Ռիշիկեշ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ոստիկանները որպես պատիժ նրանցից յուրաքանչյուրին ստիպել են հինգ հարյուր անգամ թղթի վրա գրել հետևյալ նախադասությունը.«Չեմ հետևել կարանտինի պահպանման կանոններին, ուստի՝ ներողություն եմ խնդրում»:
Պարբերականը հավելում է, որ Հնդկաստանում ոստիկանները բնակիչներին տանը պահելու համար տարբեր միջոցների են դիմում՝ կորոնավիրուսի տեսքով գլխարկներ կրելուց մինչև մահակներով ծեծ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի