Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Արսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարին Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդներ Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Որևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim» Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերը ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. Թրամփ Ի՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ Միրզոյան ԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածները Բարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում

Ռեալը Բեռնաբեուում կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբԱրսեն Հարությունյանը Երևանում կմասնակցի Hype FC մրցաշարինԱդրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավարՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է ՆիդերլանդներՀայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնությունՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՈրևէ քննարկում տեղի չի ունենում. «Tasnim»Բրյուսելում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում զարգացումները. ՀՀ-ԵՄ ծրագրերըԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և կառուցողական բանակցություններ են ունեցել. ԹրամփԻ՞նչն էր ծիծաղելի․ իմ սպանության փորձն է՞ր ծիծաղելի թե՞ երկրի ներսում տիրող ճգնաժամը․ Ա․ ՄիրզոյանԱՄՆ-ն բանակցությունների արդյունքում 5 օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների վրա հարվածներըԲարձրացնելով կրթության որակն ու արդյունավետությունը․ ինչպես են ընթանում դասերը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցումԻ վերջո, ատելության խոսքը, սպառնալիքը պե՞տք է օրենքով պատժվեն, թե՞ չպետք է պատժվենՀայաստանն ու Պակիստանը դեսպաններ են հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ, պրոցեսի մեջ ենք. ՄիրզոյանՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիՍիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՎերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորվածներիցTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 23.03.2026Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոց
Կարծիք

Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից հետո. Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասացեք խնդրեմ` ի՞նչն է փոխվելու

«Աշխարհը փոխվելու է ...», «նոր աշխարհ...», «նոր աշխարհակարգ...», '’Reset...'’, ‘’Restart...'', «աշխարհն ու պետությունները այլևս չեն լինելու նախկինը...», «նոր կորոնավիրուսը անդառնալիորեն փոխել է աշխարհը...», նույնիսկ` «...կորոնավիրուսը եկավ փրկելու աշխարհը...», «մարդիկ կվերարժևորեն կյանքը...», և այլն, և այլն...
Սրանք են համաշխարհային տեղեկատվական հիստերիային և «պանդեմիկ» մղձավանջին ուղեկցող ( ինչ-որ տեղ` նաև սնուցող ) ամենամոդայիկ ձևակերպումները: Բոլորն էլ մի ընդհանրություն ունեն` հստակ չի նշվում, թե ի՞նչն է փոխվելու, ինչքան է տևելու «փոխված» իրավիճակը, և փոխվելուց հետո ինչպիսի՞ն է լինելու աշխարհը:

Մի կողմ թողնենք այս ամենի տնտեսաքաղաքական պատճառներն ու դավադրապաշտական վարկածները:
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն: Դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել այն, որ երբ որևէ խոսք կրկնում են շատերը, և այն բավարար չափով ու փաստարկված չի հերքվում, պարզաբանվում, կամ հակադարձվում, ապա այն վերածվում է անքննարկելի իրողության` չլինելով այդպիսին: Այդ է պատճառը, որ այս կարգի ( և ոչ միայն այս կարգի ) որևէ դարձվածք, միտք, արտահայտություն ևս` ընդունվում է, որպես վերջին ճշմարտություն:
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցերի պատասխանները մինչ այժմ կարծես միայն պաթետիկ են, անորոշ և վերացական:
Եվ այսպես, ի՞նչն է փոխվելու...
Այո, մի գուցե փոփոխվի աշխարհի հիմնական դերակատար կենտրոնների միջև հավասարակշռությունը, մի գուցե...
Մի գուցե ինչ-որ միություններ խարխլվեն, կամ` առավել ամրապնդվեն, մի գուցե...
Չի բացառվում, որ մի քանի երկրներում կվերանայվեն գաղափարական և արժեքային առաջնայնությունները, իսկ դրանց արդյունքում նաև պետական քաղաքական համակարգերի, զարգացման ուղղությունների և համագործակցության գերակայությունների հարցերը: Մի գուցե...
Հնարավոր է նաև, որ այս ամենին հետևի խաղաղ և արդյունավետ գոյատևման փուլ: Հնարավոր է` չի բացառվում: Երկարատև, թե կարճատև` այսօր դժվար է ասել: Կարևոր է, որ Հայաստանը պատրաստ լինի նաև այս փոփոխություններին: Սակայն սա այլ ծավալուն թեմա է:
Եվ ի՞նչ` այս ամենի արդյունքում աշխարհը վերջնական և անվերադարձ փոխվե՞ց, մարդը փոխվե՞ց:
Բայց չէ՞ որ ոչ ոք չի կարող հիմնավորել ու պնդել, որ ժամանակ անց մարդկությունը այլևս չի ունենալու նմանատիպ խնդիրներ, աղետներ և ցնցումներ: Մի՞թե պարզ չէ, որ դրանք էլ են լինելու ժամանակավոր: Չէ՞ որ մարդուն հատուկ է շատ արագ մոռացության տալ հենց իր իսկ ոչ վաղ անցյալը, նույնիսկ այն, թե երբ է ինքը հանգիստ, խաղաղ ու անվտանգ ապրել և զարգացել, իսկ երբ է մաքառել ու պայքարել իր գոյատևման համար: Նաև` հաճախ կրկնել նույն սխալները:
Հեռու չգնանք` Հայաստանը դրա վառ օրինակն է:
Չէ՞ որ քանի դեռ կա մարդը, որն աղբյուրն է բոլոր համավարակների, պատերազմների և ճգնաժամերի, ապա` դրանք լինելու են: Նոր տեսակներով, նոր ձևերով, բայց միևնույնն է` լինելու են:
Անհրաժեշտ է ընդգծել, որ ցանկացած համավարակ, կամ խորը ճգնաժամ իր ժամանակի համար յուրահատուկ է, և հավանաբար հիմքեր չկան պնդելու, որ այս գործընթացների ավարտը լինելու է մարդկության զարգացման պատմության «ամենա ամենա» ճամփաբաժանը, անդառնալի և ճակատագրական կտրուկ փոփոխությունների սկիզբը, կամ ավարտը: Առայժմ միակ տարածված և արտահայտված վարկածն այն է, որ այս ամենը քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարի հետևանք է, չնայած չի բացառվում, որ այլ պատճառ էլ լինի: Բայց չէ՞ որ քաղաքակրթությունների և գաղափարախոսությունների պայքարը կա, եղել է, և լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա մարդ արարածը: Պարզապես փոխվելու են այդ պայքարի տեսակները, դրսևորման ձևերն ու մասշտաբները: Նաև` հաշվի առնենք, որ երկիր մոլորակի վրա ամեն մի հաջորդ ակնթարթ նոր է, ժամանակի առումով անկրկնելի, և այսպես թե այնպես մարդն ապրում և գործում է անընդհատ նորացվող աշխարհում:
Իհարկե, չի բացառվում, որ միառժամանակ մարդիկ կխուսափեն համբուրվել, գրկախառնվել, նույնիսկ ձեռքով բարևել, և կպահպանեն այսպես կոչված` «սոցիալական հեռավորություն»: Ի՞նչ էլ բառ են գտել` «սոցիալական»... Սակայն միայն մի շատ կարճ ժամանակ, դա շատ կարճ է տևելու: Ամեն ինչ մոռացվելու է, և շատ արագ:
Ի՞նչն է փոխվելու մարդու մեջ մի հերթական համաճարակից, համաշխարհային տնտեսական ճգնաժամից, կամ Աստված մի արասցե` պատերազմից հետո:
Բոլոր մարդիկ դառնալու են ազգապաշտ, բարի, ազնիվ, հոգատար, աշխատասեր, հայրենասեր, հավատավոր, անկաշառ, ընկերասեր, թե` հակառակը... Այլևս չե՞ն չարանալու, չե՞ն ստելու, չե՞ն նախանձելու, չե՞ն զրպարտելու, չե՞ն դավաճանելու, կամ հերոսանալու, չե՞ն կռվելու և հաշտվելու, չե՞ն սիրելու, կամ` ատելու... Ագահությունն ու ընչաքաղցությունը նվազելու ե՞ն: Չե՞ն ստեղծագործելու...
Այդպես երբևէ եղե՞լ է, ինչու՞ հիմա պետք է լինի:
Կամ` երկրագնդի վրա ապրող կենդանիների մոտ այդ ի՞նչն է փոխվելու:
Ի՞նչն է փոխվելու բնության մեջ... Այսինքն, որպեսզի կռահենք, թե ի՞նչն է երբևէ փոխվելու, կամ ինչը կարող է փոխվել, հավանաբար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք փոխվելու է մարդը, երբ և ի՞նչն է փոխվելու մարդու մոտ, մարդու մեջ և մարդկային հարաբերություններում:
Վերջին հարցի լիարժեք պատասխանը տվյալ համատեքստում կարծես թե չի նշմարվում:
Հետևաբար չեն նշմարվում նաև վերը շարադրված պարզունակ հարցերի պատասխանները: Սակայն եթե առավել ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ ի զարմանս բոլորիս համայն մարդկությունը միասնաբար, վերջնական, ամբողջական, ինչու ոչ` նաև գիտական, միջազգային օրենսդրական ու սպառիչ կերպով մինչ օրս չի սահմանել, թե ի՞նչ է հենց ինքը` «մարդ» ասածը: Ասել է թե` փաստորեն մարդկությունը լծվել է մի էակի հոգևոր, մտավոր և ֆիզիկական իրավունքների իրացմանը, առանց հստակ և լիարժեք ընկալելու և սահմանելու դրա էությունը: Ամեն ինչ ըստ էության սահմանված է, բացի նրանից, թե վերջապես ի՞նչ է մարդը...

Իսկ մի գուցե այս «կռիվը» հենց դրա շու՞րջ է, և դրա հիմքում ընկած հոգևորի շու՞րջ է...

Այսինքն, նրա շուրջ, թե` արդյո՞ք մարդ էակը առանց որոշակի հավատի, հոգևոր արժեքների, սեռի, գենետիկ ու էթնիկ պատկանելիության կենսաբանական պարզագույն միավոր է, թե՞ այնուամենայնիվ` մարդ արարած և անհատականություն, որն ի սկզբանե պատկանում է երկու սեռից մեկին ( կին, կամ տղամարդ ), և իր մեջ կրում է գենետիկ, էթնիկ, հոգևոր ու պատմաաշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված յուրահատկություններ և արժեքներ` ազգություն, լեզու, հավատ, ընդունակություններ, հակումներ, հոգեբանություն, ավանդույթներ, բարոյականություն, մշակույթ և հիշողություն:
Արդյո՞ք բավարար է մարդ հասկացության բացառապես կենսաբանական բնորոշումը, ըստ որի այն պատկանում է կենդանիների թագավորությանը, քորդավորների տիպին, կաթնասունների դասին, պրիմատների կարգին, հումանոիդների ընտանիքին, մարդ ցեղին և բանական մարդ տեսակին: Արդյո՞ք այս ամենը ամբողջական է բնորոշում մարդուն: Թե՞ նախընտրելի է մարդու միայն աստվածաբանական սահմանումը: Իսկ մնացա՞ծը...
Իսկ մի գուցե նշվածները միասին վերցրա՞ծ:
Ո՞րն է «մարդ» էակի սահմանումը:
Ո՞րն է մարդու սահմանումը:
Այո', հավանաբար այս ամենը կստիպի, որպեսզի երբևէ սահմանվի, ընկալվի, հասկացվի և մեկընդմիշտ ընդունվի, որ «մարդ» ասածը սովորական կենսաբանական միավոր չէ, որին հնարավոր է մոդելավորել, կլոնավորել, խաչասերել այլ կենդանու հետ, կրկնօրինակել, թվայնացնել, դարձնել միատեսակ, և լիարժեք կառավարել` մեկ, կամ մի քանի մոդելներով, քանակական և որակական առումով:
Նաև այն` որ այո', մարդը բարձր արժեք է, պետք է ունենա իրավունքներ և պաշտպանվածություն, բայց այն միակ և բարձրագույն արժեքը չէ: Բարձրագույն արժեքները նրանք են, որոնք նա կրում է իր մեջ, որոնց նա դավանում է, ապավինում է, և որոնց շնորհիվ` գոյատևում, արարում և զարգանում է:

Եթե այս ամենի, և սրան հաջորդող նմանատիպ երևույթների արդյունքում ևս մի քայլ արվի և երբևէ տրվի մարդու սահմանումը, ապա` հավանաբար միայն այդ դեպքում կարելի է հույս ունենալ, որ հնարավոր կլինի մի փոքր փոփոխել մարդկային կյանքի զարգացման ուղղությունը: Զարգացման ուղղությունը, և ոչ թե աշխարհը...
Չգիտեմ երբ, բայց ուշ թե շուտ` դա լինելու է:
Իսկ եթե ոչ, ապա այսպես էլ կշարունակվի` մի օր լավ, մի օր վատ, հետո` նորից լավ...

ՀԳ
Եթե մի պահ փորձենք պատկերացնել տիեզերքը, նաև` այն, թե ինչքան չնչին մասնիկ է տիեզերքը մեծ տիեզերքի համեմատ, իսկ վերջինս` հաջորդի, և այդպես շարունակ, ապա` շատ ավելի մոտ կլինենք այն մտքին, որ մարդը չի կարող անվերադարձ փոխել աշխարհը...
Ասել է թե` տարածության և ժամանակի անսահմանության պայմաններում անհնարին է մի չնչին մոլորակի վերաբերյալ վերջնական եզրահանգումներ անելը, որովհետև կառավարումն ամենայն հավանականությամբ այլ տեղում է, որին պայմանականորեն մարդիկ այլ անվանում են տվել:
Աստված մեզ պահապան: