«Այլևս ոչ ոք չի երգում և պարում պատշգամբներում». Իտալիայում մարդիկ սկսել են աղքատությունից վախենալ․ The Guardian
Մինչև վերջերս աշխարհը հիանում էր իտալացիների լավատեսությանբ, որոնք նոր տեսակի կորոնավիրուսի ֆոնին համազգային կարանտին հայտարարելուց հետո իրենց պատշգամբներից բղավում էին «ամեն ինչ լավ կլինի» (Andrà tutto bene), երգում էին ու պարում։ Սակայն, ինչպես գրում է The Guardian-ը, լավատեսությունն իտալացիների շրջանում վերջին շաբաթներին նվազել է։
«Այլևս ոչ ոք չի երգում և պարում պատշգամբներում»,- հրատարակության լրագրողներին պատմել է Նեապոլում եկեղեցական բարեգործական կազմակերպության հոգևորականը:
Նա նշել է, որ մարդիկ սկսել են աղքատությունից ավելի շատ վախենալ, քան նոր վիրուսից։ Նրա խոսքով՝ շատերը կորցրել են իրենց աշխատանքը և այժմ ապավինում են անվճար սննդի օգնությանը։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ոչ մեծ մթերային խանութների տերերի վրա սկսել են ճնշում գործադրել, որպեսզի նրանք անվճար սնունդ բաժանեն: Իսկ որոշ շրջաններում ոստիկանությունը պարեկում է՝ սուպերմարկետներում գողությունները դադարեցնելու համար:
Իշխանությունները մտահոգված են, որ իրավիճակից կարող է օգտվել մաֆիան, որը անօրինական աշխատանք կառաջարկի նրանց, ովքեր հայտնվել են աղքատության շեմին և մնացել են առանց ապրուստի միջոցների։
Համաճարակի սկսվելուց ի վեր Իտալիայում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 13 155 մարդ, արձանագրվել է 110,574 դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936,045 դեպք, 47,245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194,576 մարդ։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի