Թաիլանդի թագավորն ինքնամեկուսացել է արտասահմանում մի քանի տասնյակ սիրուհիների հետ
Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորն Ռամա Х-ն ինքնամեկուսացել է արտասահմանյան շքեղ հյուրանոցում: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
67-ամյա թագավորը գնել է գերմանական Grand Hotel Sonnenbichl 4-աստղանի հյուրանոցի բոլոր համարները եւ կարանտինի ժամանակ այնտեղ է տեղափոխվել մի քանի տասնյակ հարճերի հետ, նշում են գերմանական ԶԼՄ-ները: Չի ճշտվում տեղեկությունը, թե կանայք նրա հետ են, թե ոչ: Գերմանիայի իշխանությունները Ռամա Х-ին պաշտոնապես թույլատրել են մուտք գործել երկիր եւ այնտեղ հանգստանալ՝ չնայած համընդհանուր մեկուսացման ռեժիմին:
Հենց լուրը հայտնվեց սոցցանցերում, թաիլանդցիները սկսեցին իրենց դժգոհությունը հայտնել: Նրանք Twitter-ում նոր հեշթեգ են տեղադրել, որը թաիլանդերենից թարգմանաբար նշանակում է «Ինչի՞ համար է մեզ պետք թագավոր»: Այդ հեշթեգի տակ արդեն կան միլիոնից ավելի մեկնաբանություններ: Տեղաբնակներն իրենց դժգոհությունն են հայտնում, չնայած որ օրենքով թագավորին վիրավորելու համար նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:
Թագավորն ամուսնացել է 4 անգամ: 1977 թվականին թագավորն ամուսնացել է քրոջ հետ: Երեք տարի անց նրանք բաժանվել են, բայց ապահարզանը ձեւակերպվել է միայն 1993-ին: Այդ ընթացքում թագավորն ամուսնացել է սիրուհու՝ դերասանուհի Յուվադխիդա Պօլպրասետի հետ: 1994 թվականին նրանք գրանցեցին իրենց ամուսնությունը, իսկ երկու տարի անց թագուհին փախավ Մեծ Բրիտանիա:
Թագավորը կնոջ փախուստը բացատրեց նրանով, որ կինն իրեն դավաճանել է ավիացիայի 60-ամյա մարշալի հետ: Նա նոր մարշալ նշանակեց իր գաճաճ պուդելին եւ գտավ իր երրորդ կնոջը: 2014 թվականին մամուլում լուսանկարներ հրակարակվեցին, որոնցում մերկ թագուհին կերակրում էր պուդելին: Մի քանի ամիս անց կոռուպցիայի մեղադրանքով թագուհին կորցրեց իր արքայական կոչումները, իսկ պուդելը՝ սատկեց:
4-րդ եւ դեռեւս վերջին ամուսնությունը կնքվել է 2019 թվականի մայիսին: 66 ամյա թագավորն ամուսնացել է բորտուղեկցորդուհի 40 ամյա Սուտխիդ Թիջայի հետ, որը ղեկավարում է թագավորի անձնական թիկնազորը: Ներկայիս ֆավորիտուհին 7 տարով երիտասարդ է Սուտխիդայից: Նա նույնպես ծառայել է թագավորի թիկնազորում:
Top-News.am


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի