Ֆրանցիսկոս. «Ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեկ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին դիմել է Urbi et Orbi (Հռոմին և աշխարհին) ուղերձով, որն ավանդաբար ընթերցվում է Սուրբ Ծնունդի և Հարության տոնական օրերին:
Այս արտահերթ ուղերձում պապն ասել է, որ «աշխարհի մարդիկ հիմա մեկ նավակում են և պետք է սիրով ու համերաշխության, մեկմեկու սատարելով հաղթահարեն կորոնավիրուսի պատուհասը»:
Հռոմի պապը նաև աղոթել է վիրուսի հազարավոր զոհերի հոգիների համար և իր գերագույն ակնածանքն է հայտնել այս օրերին ճգնաժամային պայմաններում աշխատող բժիշկներին և այլ մասնագետներին:
Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը COVID-19 հիվանդությունը համեմատել է անսպասելի ավերիչ փոթորկի հետ:
«Այս համավարակից առաջ մարդիկ դրսևորել են ագահություն, անտեսել են պատերազմները և անարդարությունը, միայն շահույթով հետաքրքրված՝ չեն լսել աղքատների լացը, չեն լսել մեր տկարացող մոլորակի գանգատները, մենք կարծում էինք, որ այդպես կարող ենք շարունակել, ուզում էինք առողջ մնալ հիվանդ աշխարհում»,- ասել է Հռոմի 83-ամյա քահանայապետը:
Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ է աողթել, մեծ հեռավորության վրա հրապարակում եղել են փոքր թվով հավատացյալներ, լրագրողներ և ոստիկաններ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի