ԱՀԿ ներկայացուցիչը նշել է կորոնավիրուսի երկու գլխավոր ախտանշանները.«Ռոսիա 24»
Երկու հիմնական ախտանշանները քաղաքացիներին կօգնեն որոշել՝ արդյոք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, գրում է lenta.ru-ն։
Ըստ մասնագետի՝ խոսքը բարձր ջերմաստիճանի և չոր հազի մասին է, ինչպես նաև շնչառական խնդիրների։
«Դա նշանակում է, որ ձեր զուգարանը գտնվում է ննջարանից երեք մետր հեռավորության վրա, իսկ դուք չեք կարողանում այնտեղ գնալ, քանի որ դժվարանում եք շնչել»,- պարզաբանել է նա:
Վույնովիչը նշել է, որ մյուս ախտանշանները չպետք է տագնապ առաջացնեն մարդու մոտ, եթե նա չի այցելել անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներ:
Նա նաև հայտնել է, որ քթահոսությունը COVID-19-ի ժամանակ հազվադեպ է։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 422 900-ը, ավելի քան 18 900 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 109 140-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց