Մեծ Բրիտանիայում ծրագրվում է 10 օրվա ընթացքում ձեռքերի ախտահանող միջոցների գործարան կառուցել․ Daily Mail
Մեծ Բրիտանիայում ծրագրվում է տասն օրվա ընթացքում ձեռքերի ախտահանող միջոցների արտադրությամբ զբաղվող գործարան կառուցել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը շարունակելու համար, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ քիմիական նյութեր արտադրող Ineos բրիտանական ընկերությունը հայտնել է, որ գործարանը կկառուցվի Միդլսբրո քաղաքում, իսկ ապրանքները կբաշխվեն ամբողջ երկրով մեկ։ Նշվում է, որ ձեռքերի ախտահանման պարագաները հիվանդանոցներին անվճար կտրամադրվեն։
Նշվում է, որ գործարանն օրական մի քանի միլիոն շիշ ախտահանիչ նյութ կարտադրի:
Մինչև այժմ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6650 դեպք, որից՝ 335-ը մահվան ելքով։ Հայտնի է, որ երկրում ախտահանող միջոցների և դիմակների սուր պակասն առաջացել է համավարակի սկզբում բրիտանացիների՝ խուճապի մատնվելու և խանութները դատարկելու հետևանքով։
Ineos ընկերության այս նախաձեռնությանն ավելի ուշ մի քանի ընկերություներ են միացել, որոնք խոստացել են իրենց հերթին անվճար ախտահանող միջոցներ բաժանել։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց